Միտք Ներքին 11 ամիս առաջ - 15:10 26-06-2025

Նոր կարմիր գիծ. ՔՊ-ին չպաշտպանողներից վրե՞ժ են լուծելու

Ժողովրդի մի մասը Նիկոլ Փաշինյանին չի աջակցում։ Ժողովրդավարական երկրներում քաղաքացիների մի մասը իշխանության ղեկավարին չի չի աջակցում։ Օրինակ՝ ֆրանսիացիների մի մասը Մակրոնին չի սատարում, այլ ուժերի է ընտրում։ Բայց նա անբարյացկամությամբ չի վերաբերվում ժողովրդի այդ հատվածին։ Բոլորին վերաբերվում է հավասար հոգատարությամբ։ Քաղաքական մրցակիցներն ըմբռնումով են վերաբերվում ընտրության ազատությանը։ Հայաստանում ՔՊ-ականներն առանձնակի անբարյացկամորեն են վերաբերվում Նիկոլ Փաշինյանին չպաշտպանողներին, անկախ այն բանից, թե վերջիններս հանրային ինչ դիրք են զբաղեցնում, ինչ վաստակ ու արժանիք ունեն։

Հունիսի 25-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի էջում գրել է. «Մեծ ցավ եմ ապրում, որ գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներ, իմ հարգելի դասախոս-ուսուցիչներ Շահեն Կարամանուկյանը և Վահան Տեր-Ղևոնդյանն ստորագրում են Խորհրդի շինծու և կեղծ հայտարարության տակ, որով արդարացնում են պետականության դեմ վեղարավորին մեղսագրվող ծանրագույն հանցագործությունը: Նրանք եղել են մեր պետականության հիմնավորման ակունքներում և պետք է, որ իմանային դրա արժեքը: Ի տարբերություն ավտորիտար կառավարմամբ Եկեղեցու, նրանք ընտրություն ունեին հրաժարվելու ստորագրելուց: Բայց դե ընտրությունը նրանցն էր հատելու կարմիր գծերը»:

Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներ Շահեն Կարամանուկյանն ու Վահան Տեր-Ղևոնդյանը միայն դասախոս-ուսուցիչներ չեն։ Շահեն Կարամանուկյանը 1990-1991-ին եղել է ՀԽՍՀ ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական, 1991-1997-իին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 1997-1998-ին՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, օպերատիվ հարցերի նախարար, 1999-2000-ին կրկին ղեկավարել է ՀՀ կառավարության աշխատակազմը։ Վահան Տեր-Ղևոնդյանը 1991-1993-ին եղել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգնական, 1993-1995-ին՝ Ֆրանսիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, 1995-1998-ին՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արգենտինայում (համատեղությամբ՝ Ուրուգվայում և Բրազիլիայում), 1998-2003-ին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն, 2006-2008-ին՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիբանանի Հանրապետությունում։ 2014-ից Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտքարտուղար, միաժամանակ՝ բաժնի վարիչ, 2016-2018-րին՝ Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար, 2018-2023-ին՝ տնօրեն։

Խելացի իշխանությունը կփորձեր օգտվել հարուստ քաղաքական, գիտական կենսափորձ ու վաստակ ունեցողների ծառայությունից, խորհրդից ի շահ պետության ու ժողովրդի, երախտագիտություն կհայտներ հայրենիքին, ժողովրդին ու գիտությանը մատուցած ծառայությունների համար, հնարավորություն կտրամադրեր գիտելիքներն ու փորձառությունը երիտասարդ, սկսնակ գիտնականներին, դիվանագետներին փոխանցելու համար։

Այս ամենն անելու փոխարեն՝ ՔՊ-ական իշխանությունն, ի դեմս Արայիկ Հարությունյանի, զարմանում է, որ Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներ Շահեն Կարամանուկյանն ու Վահան Տեր-Ղևոնդյանը ստորագրել են Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարության տակ։ Նրանց կենսագրությունն արդեն իսկ հուշում է, որ պետք է ստորագրեին։ Եվ այդտեղ զարմանալի ոչինչ չկա։

Իսկ ինչո՞ւ է կարմիր գծերի մասին ակնակում Արայիկ Հարությունյանը։

Չնայած՝ Շահեն Կարամանուկյանն ու Վահան Տեր-Ղևոնդյանը Արայիկ Հարությունյանի հարգելի դասախոս-ուսուցիչներն են, սակայն նրանք Նիկոլ Փաշինյանի կողմից չեն, չեն աջակցում կաթողիկոսափոխությանը։ Նիկոլ Փաշինյանն ԳՀԽ աշխարհիկ անդամների աջակցությունը չունի կաթողիկոսափոխության հարցում, որը քաղաքական օրակարգի առաջին հարցն է դարձել։ Եվ ՔՊ-ականները, հավանաբար՝ ընկճվել են, որ հարգելի դասախոս-ուսուցիչները իրենց չեն պաշտպանում, խիստ վիրավորվել են դրանից։ Այսինքն՝ Արայիկ Հարությունյանի գրառումն այն մասին է, որ ՔՊ-ին չպաշտպանելը կարմիր գիծ է, ընկալվում է որպես աններելի արարք։ Այսպիսի կարմիր գիծ գոյություն ուներ խորհրդային բռնազավթման տարիներին։ Այդ ժամանակ ով Ստալինին դեմ էր՝ գնդակահարվում էր որպես ժողովրդի թշնամի։

Կարճ ասած՝ ԳՀԽ աշխարհիկ անդամների ստորագրությունը ընկալվել է որպես կարմիր գծերի հատում։ Եվ դրա համար առաջիկայում նրանք, հավանաբար, արժանանալու են հակահարվածի՝ ՔՊ-ն, հավանաբար՝ վրեժ է լուծելու։ Այս առումով՝ Արայիկ Հարությունյանի՝ կարմիր գծերի մասին ընդգծումը սպառնալի ակնարկ է պարունակում, որ վրեժ են լուծելու ՔՊ-ին չպաշտպանողներից։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ