Ներքին 1 տարի առաջ - 22:12 25-06-2025

Իշխանությունը հորինված թղթի վրա ապօրինի հետապնդումներ է իրականացնում. Լևոն Քոչարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը գրում է․

«Երկրի ղեկավարի պաշտոնում նստած չարիքը, հղվելով իշխանությունների գրպանի քարոզչական կայքերի «տեղեկություններին», նախօրեին պնդում էր, իբր ընդդիմությունը երկրում հեղաշրջում անելու ծրագիր ունի։ Հատկանշական է, որ տպագրելով այդ «ծրագիրը», իշխանական քարոզչամեքենան երեկ թղթով ծածկել էր այդ «ծրագրի» իրագործման ժամանակը։

Մինչդեռ Քննչական կոմիտեի՝ այսօր հրապարակված այդ նույն «ծրագրի» մեջ հստակ երևում է, որ «ծրագիրը» մեկ տարվա վաղեմություն ունի և, իհարկե, չի իրագործվել։

Այսիքն՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական բռնաճշումներ իրականացնելու համար օգտագործել է անհայտ մարդկանց կողմից մեկ տարի առաջ պատրաստված, բայց այդպես էլ կյանքի չկոչված ինչ-որ թուղթ։ Ընդ որում, դատելով այն փաստից, որ «ծրագրում» առկա ամսաթիվը չարիքն ու իր քարոզչամեքենան երեկ ծածկել էին, կարելի է վստահ պնդել, որ իշխանությունն ինքն էլ հրաշալի գիտի՝ հորինված թղթի վրա ապօրինի հետապնդումներ է իրականացնում»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը