Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 22:00 25-12-2025

Իշխանությունը մանիպուլացնում է․ ծայրահեղ աղքատներ միայն թղթի վրա չեն լինի

Կառավարությունը հայտարարում է, որ աղքատության մակարդակը Հայաստանում նվազել է։ Եթե ժամանակին 3-ից 1-ն էր աղքատ, հիմա՝ 5-ից 1-ը։ Ավելին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Լուսինե Քոչարյանն օրերս ասել է՝ ակնկալում են, որ 2026-ի արդյունքներով Հայաստանում ծայրահեղ աղքատներ չեն լինի.

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը սա դասական մանիպուլյացիա որակեց՝ նշելով․ «Սա արվում է իրավիճակը քողարկելու և իրենց չկատարված խոստումները թաքցնելու համար»։

Նրա խոսքով՝ երբ գործող իշխանությունները եկան իշխանության, աղքատության մակարդակը մոտ 24% էր։ Սակայն տարիների ընթացքում այն ոչ թե նվազել է, այլ ընդհակառակը՝ որոշ տարիներին նույնիսկ աճել է։

Տնտեսագետը հիշեցնում է, որ 2023 թվականին աղքատության ցուցանիշը ավելի բարձր էր, քան 2018-ին, ավելին՝ ծայրահեղ աղքատությունն էլ է աճել։ Չնայած դրան՝ իշխանությունները խոստացել էին աղքատությունը կրճատել կիսով չափ և վերացնել ծայրահեղ աղքատությունը։

Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ 2024 թվականին աղքատության հաշվարկման մեթոդը փոխվել է. «Վիճակագրական կոմիտեն ինքն է գրել, որ մեթոդը փոխվել է, իսկ նոր մեթոդով հաշվված թիվը չի կարելի համեմատել նախորդ տարիների հետ»։

Տնտեսագետը շեշտում է՝ իշխանությունները հենց այդ չհամադրելի թիվն են օգտագործում՝ ասելով, թե աղքատությունը նվազել է։ «Մեթոդը փոխել են, թիվը փոքրացրել են ընդամենը մոտ 1 տոկոսով ու ներկայացնում են որպես մեծ հաջողություն»,– ասում է նա։

Թադևոս Ավետիսյանը նկատում է՝ իրական կյանքում մարդկանց վիճակն ավելի է վատացել. «Առաջին անհրաժեշտության ապրանքների գները աճել են շատ ավելի արագ, քան թոշակները, նպաստները կամ նվազագույն աշխատավարձը»։

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ բնակչության մոտ 40 տոկոսը, որը ապրում է պետական աջակցությամբ, այսօր ապրում է ավելի վատ, քան տարիներ առաջ. «Եթե գները աճում են, իսկ եկամուտները չեն հասցնում դրանց, աղքատությունը չի կարող նվազել»։

Տնտեսագետը նշում է, որ Ազգային ժողովում իր նախաձեռնությամբ երկու անգամ առաջարկել է օրենսդրական լուծում։ Առաջարկը պարզ էր․ նվազագույն աշխատավարձը, նվազագույն թոշակը, ընտանեկան նպաստները, պետք է ամեն տարի ավտոմատ բարձրանան այնքան, որքան գնաճն է։ Սակայն, նրա խոսքով, այս առաջարկները երկու անգամ մերժվել են։

Թադևոս Ավետիսյանը հավելեց նաև, որ իշխանությունները խոստացել էին՝ մինչև 2026 թվականը թոշակները հասցնել նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակին և նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ, սակայն այս երեք խոստումներն էլ չեն կատարվել։

Իրինա Ատանյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ