Ավելին 1 տարի առաջ - 11:35 25-06-2025

 Պլաստիկից՝ ցավազրկող. ինչպես պարացետամոլ ստանալ թափոններից

Էդինբուրգի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ պլաստիկ թափոնները կարող են վերամշակվել՝ ստանալու համար հայտնի ցավազրկող պարացետամոլը։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է Nature Chemistry ամսագրում, հայտնում է The Guardian-ը։

Փորձերի ընթացքում գիտնականները օգտագործել են մանրէներ, այդ թվում` E.coli-ն, որպեսզի պլաստիկ շշերից և սննդի փաթեթավորումից ստացված նյութերը վերածեն դեղամիջոցի։ Ըստ հաշվարկների՝ այդ գործընթացը կարող է տեղի ունենալ մեկ օրից էլ պակաս ժամանակում։

Նոր մեթոդը հնարավորություն է տալիս միաժամանակ պայքարել ինչպես պլաստիկ թափոնների, այնպես էլ դեղարտադրության բնապահպանական հետևանքների դեմ՝ բացելով դեղագործական արտադրության էկոլոգիապես մաքուր հեռանկարներ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան