Արտաքին 1 տարի առաջ - 21:19 24-06-2025

Հնդկաստանը պաշտոնապես հրապարակել է ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի վերջնական թիվը

Հնդկաստանի կառավարությունը պաշտոնապես առաջին անգամ հրապարակել է հունիսի 12-ին Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Ահմադաբադի մոտակայքում Air India Boeing 787-8 Dreamliner-ի վթարի հետևանքով զոհերի ամբողջական թիվը։

Ինչպես հաղորդում է NDTV-ն՝ հղում անելով Գուջարաթի առողջապահության վարչությանը, վթարի հետևանքով զոհվել է 275 մարդ՝ 241-ը ինքնաթիռում և 34-ը՝ գետնի վրա։

Սա զոհերի վերջնական թվի առաջին պաշտոնական հաստատումն է։ Կառավարությունը նախկինում ձեռնպահ էր մնացել տվյալներ տրամադրելուց, քանի որ ԴՆԹ-ի միջոցով մարմինների նույնականացման գործընթացը շարունակվում էր։

Նահանգի առողջապահության դեպարտամենտը հայտնել է, որ ողբերգության վայրից բոլոր մարմինները հայտնաբերվել են։ 260 մարմին նույնականացվել է ԴՆԹ-ի միջոցով, ևս 6-ը՝ դեմքերի միջոցով։ Նրանց թվում են 120 տղամարդ, 124 կին և 16 երեխա։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին