Ներքին 1 տարի առաջ - 10:15 24-06-2025

Գյումրիում կրակոցներ են հնչել, Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդին ձերբակալվել է

Shamshyan.com-ի տեղեկություններով` Գյումրիի կենտրոնում՝ «Գյումրի Հացատան» դիմաց, հնչել են կրակոցներ։ Վիճաբանություն է տեղի ունեցել, ծեծկռտուք, որն ավարտվել է կրակոցներով։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մասնակիցներից մեկը իր մոտ եղած հրազենով մի քանի կրակոց է արձակել։

Oragir.News-ի տեղեկություններով՝ կան վիրավորոներ և մեկ հոգի ձերբակալված։

Մեր աղբյուրի փոխանցմամբ` ձերբակալվածնն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղեբորորդին է՝ Ա.Գ.-ն։

Oragir.News-ը դեպքի վերաբերյալ փորձել է պարզաբանում ստանալ ՆԳՆ-ից և ՔԿ-ից։

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հաստատեց, որ կա ձերբակալված, իսկ ՔԿ-ից էլ հայտնեցին, որ Գյումրիում հնչած կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Նշենք, որ վիճաբանությունը քաղաքական ենթատեքստ ունի, կապված է մարտի 30-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ արտահերթ ընտրությունների արդյունքների հետ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ` Արտյոմ Կարապետյանի (Շեկոյի) որդին Մարտուն Գրիգորյանին չի ներում այն բանի համար, որ իր հորը սպանողի հորեղբորը օգնեց, որ դառնա Գյումրիի քաղաքապետ։

Հիշեցնենք, որ 2013 թ. ապրիլի 23-ին Վահե Ղուկասյանն իր մոտ ապօրինի պահվող հրազենով փորձել է սպանել Հարություն Խաչատրյանին (Քավոր Հարութ), սակայն չի կարողացել:

Վահե Ղուկասյանը այդ օրը հետևել է քավոր Հարութին, և տեսնելով, որ մեքենայից նա դուրս է գալիս դստեր հետ՝ կրակել է նրանց ուղղությամբ, այդ պահին մեքենայից դուրս է եկել Շեկոն և փորձելով պաշտպանել ընկերոջ ու նրա դստեր կյանքը՝ իր մոտ պահվող հրազենով փոխադարձ կրակոցներ է հնչեցրել Վահեի ուղղությամբ: Արտյոմ Կարապետյանը, ստացած վնասվածքներից գիտակցության չգալով, մահացել է, իսկ Հարություն Խաչատրյանի կյանքը բժշկական միջամտության արդյունքում հաջողվել է փրկել:
Գյումրիի ընտրություններից հետո, երբ Մարտուն Գրիգորոյանը մի քանի օր անց հայտարարեց, որ «Մեր քաղաքը» դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին, այդ պահից սկսած Գրիգորյանի անձը սկսվեց թիրախավորվել ոչ միայն իշխանության ներկայացուցիչների կողմից, այլ նաև նրանց, ովքեր Ղուկասյան ընտանիքի հետ խնդիրներ են ունեցել։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»