Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:38 23-06-2025

Աջը և ձախը խառնվել են իրար. փոփոխությունների պատճառով Երևանի փողոցներում խառնաշփոթ է

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով Երևանի որոշ հատվածներում երթևեկության կանոնների փոփոխություններ են տեղի ունեցել։

Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի-Արգիշտիի փողոցների խաչմերուկում կարգելվի ձախ շրջադարձը Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Արգիշտիի փողոց:

Բեյրութի փողոցից դեպի Արգիշտիի փողոց առաջին երթևեկելի գոտուց՝ նախկինում թույլատրված «ուղիղ և աջ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ» ուղղությունով՝ դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց:

Երթևեկության կանոնների հերթական փոփոխությունները անհանգստություն են պատճառում վարորդներին, մայրաքաղաքի որոշ հատվածներում լուրջ խցանումներ են առաջացել։

Այսօր Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքով և զրուցել վարորդների հետ։

«Շատ վատ են անում, սա ի՞նչ վիճակ է։ Ավինյանը թող վերևից նայի, տեսնի, թե ինչ են անում։ Ամեն ինչ խառնվել է իրար, մարդիկ չեն հասկանում՝ աջ, ձախ, սաղ խառնվել է իրար»,- նշեց վարորդներից մեկը։

«Ամեն օր նոր օրենք են ընդունում։ Ի՞նչ անենք էլ, պետք է աջ կողմ գնամ, տրանսպորտը կարող է իմ գծով գնալ, իսկ ես նրա գծով՝ ո՞չ»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին