Ներքին 1 տարի առաջ - 22:00 07-11-2024

Ֆիլմը «Օսկար» ԿԳՄՍՆ-ն չի ուղարկում, բայց հենց աղմուկ է բարձրացել, «խառնվել են իրար»

Հայկական ազգային կինոակադեմիայի որոշմամբ՝ այս տարի «Օսկարին» կներկայացվի Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը։

Ի պատասխան Oragir.News-ի հարցմանը, թե ինչպես է Հայաստանը «Օսկարին» ֆիլմ ներկայացնելու արտոնությունը տվել Հայակական ազգային կինոակադեմիային, և արդյոք ԿԳՄՍ-ն տեղյակ է ստեղծված աղմուկից, ԿԳՄՍ-ն պատասխանել է, որ հարցադրումներն իրենց տիրույթում չեն:

«Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիան հանդիսանում է առևտրային ասոցիացիա (Trade association) և ինքնուրույն է սահմանում իր կողմից անցկացվող մրցանակաբաշխության կանոնները: Նշված հարցադրումների պատասխանը ստանալու համար՝ առաջարկում ենք ծանոթանալ Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգի կանոններին։ Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հետևում է ԶԼՄ հրապարակումներին և այն հոդվածներին, որտեղ նաև ներկայացվում են որոշակի խնդիրներ՝ «Հայկական ազգային կինոակադեմիա» ՀԿ խորհրդի անդամների կողմից ֆիլմերի ընտրության առնչությամբ, մասնավորապես, նաև շահերի բախման հնարավոր հանգամանքների հետ կապված: Պարզաբանումներ ստանալու և խնդիրները քննարկելու նպատակով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է համապատասխան գործընթաց, որի իրականացումը հանձնարարվել է Հայաստանի կինոյի հիմնադրամին: Խնդրին անդրադարձել է նաև ԿԳՄՍ նախարարը` ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի շրջանակում»,-նշված է պատասխանում։

Այսինքն՝ ի սկզբանե հարցադրումները ԿԳՄՍՆ-ի տիրույթում չեն եղել, սակայն երբ աղմուկ է բարձրացել, նախարարությունը նախաձեռնել է համապատասխան գործընթաց։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց կինոքննադատ, ռեժիսոր Րաֆֆի Մովսիսյանի հետ, ում խոսքով՝ պետությունը առհասարակ «Օսկարին» ֆիլմ ուղարկելու պրոցեսում մասնակցություն չի ունենում։

Րաֆֆի Մովսիսյանը նշում է, որ դեռ 90-ականներից այդ արտոնությունը տրված է եղել Հայկական ազգային կինոակադեմիային։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային կինոամադեմիան չի ընտրել Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը՝ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը Հայաստանը ներկայացնելու համար։ Ընտրվել է Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը», որը միջազգային ցուցադրություններ չի ունեցել և միջազգային մրցանակների չի արժանացել։ «1489» ֆիլմը արժանացել է վավերագրական ֆիլմերի ամենախոշոր՝ Ամստերդամի վավերագրական միջազգային ֆիլմերի փառատոնի (IDFA) գլխավոր մրցանակին, կինոքննադատների «FIPRESCI» մրցանակին, Տրիեստի ֆիլմերի փառատոնի լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին, Բուենոս Այրեսի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի (FIDBA) լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին և մի շարք այլ մրցանակների։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան