Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:37 22-06-2025

Սիրուն գեղ ա, բայց ապագա չունի. ծաղկաշատցի

Լոռու մարզի Ալավերդի քաղաքից մոտ 20 կմ հեռավորության վրա է գտնվում Ծաղկաշատ բնակավայրը: Ալավերդի-Հաղպատ ճանապարհն ասֆալտապատ է, իսկ Հաղպատից-Ծաղկաշատ մոտ 10 կմ ճանապարհը, որ խորհրդային միության փլուզումից հետո ասֆալտապատում չի տեսել, բարդացնում է գյուղացիների կյանքը:

Լեռնային ճանապարհը հաղթահարելու գործը հեշտերից չէ: Հեշտ չէ հաղթահարել նաեւ ջրի խնդիրը: Բնակավայրի տնտեսությունների մոտ 70 տոկոսը խմելու ջրի խնդիր ունի: Գյուղում միայն երկու աղբյուր կա, որոնցից էլ օգտվում են բնակիչները:

Այս ու այլ խնդիրների պատճառով գյուղը շատ երիտասարդ ընտանիքներ են լքել: Վերջին տարիներին փակվել է բնակավայրի նախակրթարանը, հաջորդ տարի կփակվի նաեւ դպրոցը:

«Գյուղի համար լավ ապագա կանխատեսելը դժվար է»,- ասում են տեղացիները:

Այնինչ Ծաղկաշատը մոտ է մարզի ամենատուրիստական գյուղին՝ Հաղպատին, եւ այստեղ գեղեցիկ բնության ու մաքուր գյուղմթերքի արտադրության շնորհիվ կարող է զարգանալ զբոսաշրջությունը, հյուրանոցային և հյուրատնային բիզնեսը:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի