Ներքին 1 տարի առաջ - 13:11 21-06-2025

Արարատում Nissan է այրվել. 3 հոգի տեղափոխվել է Այրավածքաբանության ազգային կենտրոն. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ բնակավայրում՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:

Տեղում պարզվել է, որ հրդեհ է բռնկվել կայանված վիճակում գտնվող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում ու մինչ հրշեջների ժամանումը՝ ավտոմեքաենայում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ինչի հետևանքով էլ 3 հոգի օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել են Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն:

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Տեղում Արարատի ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել «ջերմային այրվաք բոցով, գլխի, դեմքի , պարանոցի, զույգ վերին վերջույթների և զույգ ստորին վերջույթների շրջանում, 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի, մարմնի մակերես, ինհալացիոն վնասվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ տեղափոխվել է Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Գ.-ն, «ջերմային այրվածք բոցով, 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճան, գլխի, դեմքի, պարանոցի, զույգ վերին վերջույթների շրջանում այրվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Յուրի Ա.-ն և «ջերմային այրվածք բոցով, 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճան, դեմքի, պարանոցի, զույգ վերին վերջույթների շրջանում այրվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Ռաֆիկ Մ.-ն:

Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են կազմվում, և հնարավոր է դրանք փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
19:00 ԱՆԻՖ-ի միլիարդների փոշիացման գործը հասավ դատարան․ ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանը սկանդալի հետ
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ