Արտաքին 1 տարի առաջ - 21:40 20-06-2025

Քննարկվում են Իրանի և Իսրայելի վերաբերյալ ՌԴ-ի առաջարկները. Պուտին

Ռուսաստանի նախաձեռնությունները Իրանի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկվում են, Մոսկվան ամենօրյա կապի մեջ է Թեհրանի հետ։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՄՏՏՖ) լիագումար նիստում։

«Մեր առաջարկները նույնպես քննարկվում են հիմա։ Մենք շփումներ ունենք մեր իրանցի ընկերների հետ, դրանք գրեթե ամեն օր են լինում, այնպես որ կտեսնենք։ Ես շատ կցանկանայի, որ սա, այդ թվում՝ մեր գաղափարները, իրականացվեն»,- ասել է Կրեմլի ղեկավարը։

«Կրկնում եմ, մենք կապի մեջ ենք Իսրայելի հետ։ Ինչպես գիտեք, վերջերս ես խոսել եմ վարչապետ (Իսրայելի) պարոն (Բենիամին) Նեթանյահուի և Իրանի նախագահ (Մասուդ Պեզեշքիանի), Միացյալ Նահանգների նախագահ (Դոնալդ Թրամփի) հետ, որոնք, անշուշտ, անմիջականորեն ներգրավված են այս բոլոր գործընթացներում։ Ես նրանց ներկայացրել եմ իմ տեսլականը, իրավիճակի կարգավորման հնարավոր առաջընթացը»,- նշել է Պուտինը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք