Ներքին 1 տարի առաջ - 20:25 20-06-2025

Ռուսաստանի հայերի միությունը վրդովված է խոշոր գործարար և բարերար Սամվել Կարապետյանի հետապնդումից

Ռուսաստանի հայերի միությունը վրդովված է խոշոր գործարար և բարերար Սամվել Կարապետյանի հետապնդումից, այն տեղի է ունենում մտացածին առիթով, ՌԻԱ Նովոստիին հայտնել է միության նախագահի տեղակալ Գերման Անանյանցը:

«Նա Հայաստանի գլխավոր բարերարներից է, այդ թվում՝ աջակցում է Հայ Առաքելական Եկեղեցուն։ Նա բոլորին օգնություն է ցուցաբերում, որ դիմում են իրեն։

Նա շատ բաց մարդ է, կիսվում է մարդկանց հետ, օգնում։ Այդ իսկ պատճառով էլ մենք Սփյուռքում և հայերի միությունում վրդովված ենք այս իրադարձություններից. միանգամայն հասկանալի է, որ դա արվում է շինծու պատրվակներով, միայն այն պատճառով, որ նրա ակտիվությունը վարչապետին դուր չի եկել»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան