Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 20-06-2025

Անպատասխանատու վերաբերմունք․ պաշտոնյաները դիտավորյալ խուսափում են Ծիծեռնակաբերդում հյուրերին ուղեկցելուց

Հունիսի 20-ին Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանության հուշահամալիր: ՀՀ ոչ մի ներկայացուցիչ, սակայն, չի դիմավորել Լեհաստանի պատվիրակությանը, չի ուղեկցել նրանց։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց հասարակական-քաղաքական գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի հետ։

Նա նշեց, որ պատվիրակության այցի ընթացքում Հայաստանում էր գտնվում Լեհաստանում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։ Նա հատուկ եկել էր պատվիրակության կազմում՝ մասնակցելու Լեհաստանի և Հայաստանի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդատվություններին։ Այնուամենայնիվ, պատվիրակության անդամներին ոչ ոք չի ուղեկցել հուշահամալիր այցելելիս, ինչը ոչ միայն դիվանագիտական էթիկայի նորմերի խախտում է, այլև անպատասխանատու վերաբերմունք մեր հյուրերի նկատմամբ։

Նրա դիտարկմամբ՝ վերջին տարիներին նկատելի է միտումը, որ հայ պաշտոնյաները դիտավորությամբ խուսափում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցերից, հատկապես՝ երբ խոսքը վերաբերում է արտասահմանյան պաշտոնական պատվիրակություններին ուղեկցելուն։

Մանրամասները՝ ձայնագրությունում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»