Սամվել Կարապետյանի կալանքը կբողոքարկվի, Քոչարյանի արձագանքը, Աննա Հակոբյանի ֆոտոշարքը. Ամփոփ լուրեր
copy image url

Սամվել Կարապետյանի կալանքը կբողոքարկվի, Քոչարյանի արձագանքը, Աննա Հակոբյանի ֆոտոշարքը. Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 20:45 19-06-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունիսի 19-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Ռուսաստանաբնակ հայ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանները պատրաստվում են դիմել Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու նրա երկամսյա կալանքի որոշումը։ Փաստաբանները, որ ծանոթացել են դատարանի հիմնավորումներին, կալանքի որոշումը ապօրինի են որակում։ «Մեր հակափաստարկները շատ էին, ինչպես նկատեցիք, չորս ժամ անընդմեջ դատական նիստ է տեղի ունեցել, և չորս ժամից 3,5 ժամը, կարող եմ նշել, որ պաշտպանական կողմի ելույթն է եղել: Բնականաբար, այս քրեական վարույթի շրջանակներում ամբողջությամբ զետեղված նյութերը չեն խոսում Քրեական օրենսգրքով մեղսագրված հիմնավոր ինչպես կասկածի մասին, այնպես էլ հիմքերի մասին: Ուստի կարող եմ այս պահին միայն նշել, որ որոշումն ակնհայտ ապօրինի է», - ասել է փաստաբաններից Լիանա Գասպարյանը: Փաստաբաններն ապօրինի են համարում նաև Կարապետյանին առաջադրված մեղադրանքը։ Գործարարը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու համար։ Կարապետյանն ինքը՝ իր մեղադրանքն անվանել է շինծու, կալանքը՝ ապօրինի: Հիշեցնենք՝ Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ Նա աջակցություն էր հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն՝ հայտարարելով. մեջբերում եմ. «Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։

Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող զարգացումներին արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը գրպանային դատաիրավական համակարգի հերթական ամոթալի գործողությունն էր։ Ազգային խայտառակություն է, երբ մեծ ներդրողը և բարեգործը, ում գործունեության արդյունքները ակնառու են թե՛ սփյուռքում և թե՛ Հայաստանում, առանց որևէ հիմքի բանտ է նետվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես գալու համար»,- գրել է երկրորդ նախագահը՝ շեշտելով՝ այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն՝ մեր պետականության համար անկանխատեսելի հետևանքներով։ «Ամրություն եմ մաղթում Սամվել Կարապետյանին: Վստահ եմ, որ մոտենում է բոլոր ապազգային և ապօրինի գործողություններին վերջ տալու ժամանակը»,- եզրափակել է Քոչարյանը։

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ 2022 թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունը, որով նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, ինչին էլ հաջորդեց Արցախի շրջափակումն ու բռնազավթումը, այն շրջադարձային կետն է, երբ ինքը ֆորպոստի վարչապետի կարգավիճակից հստակ անցում է կատարել Հայաստանի լիարժեք վարչապետի պաշտոնին։ «2022 թ. հոկտեմբերի 6–ին ես դարձա ՀՀ առաջին ղեկավարը, որ ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Մինչդեռ ընդդիմությունը սա մեկնաբանում է, որ ես առաջինն եմ, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում»,– հայտարարել է նա։ Նիկոլ Փաշինյանի խոսքով` մենք` որպես պետություն, այդ օրվանից ավելի անկախ ենք, ինքնիշխան ենք, քան երբևէ։ «Շատ է խոսվում այն մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը։ Ես այս հարցի մասին շատ երկար մտածել եմ։ Այստեղ էլ իմ եզրակացությունը հետևյալն է` մենք ոչ թե կորցրել ենք ԼՂ–ն, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Սա է ճշմարտությունը. ԼՂ հարցը օգտագործվել է որպես թոկ, որպեսզի ՀՀ–ն չգտնվի։ Սա ոչ թե անհաջողության, այլ հաջողության պատմություն է»,– ասել է կառավարության ղեկավարը։ Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` նա հատարարեց, որ ՀՀ–ն երբեք միջազգային իրադրություններին այնքան պատարստված չի եղել, ինչքան պատրաստված է այսօր։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները հունիսին այցելել են Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ պատանդներին և գերիներին։ Այս մասին հայտնում էադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով միջազգային կառույցի պաշտոնական հաղորդագրությունը։ Նշվում է, որ «կայացել են անհատական հանդիպումներ», «ստեղծվել են պայմաններ նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու համար», ինչպես նաև «փոխանցվել են ընտանիքներից ուղարկված ծանրոցներ»։ Թե կոնկրետ ում հետ են հանդիպել Կարմիր խաչի աշխատակիցները, չի հաղորդվում: Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով Ադրբեջանի բանտերում ներկայումս 23 հայ է պահվում, որոնց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքկաան ղեկավարության ներկայացուցիչները։ Շինծու դատավարությունները շարունակվում են առանց անկախ լրատվամիջոցների ու միջազգային կառույցների մասնակցության։ Հայտնի է նաև, որ Ադրբեջանը մտադիր է փակել Կարմիր խաչի գրասենյակը, որը Բաքվում ապօրինաբար պահվող հայերին տեսակցելու հնարավորություն ունեցող միակ կառույցն է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:10 Թունավոր բևեռացման ճահիճը․ Աննա Հակոբյանն ի՞նչ է բերում Նյու Յորքից
22:00 Բնակարան, ավտոտնակ, 3 մեքենա, 22 մլն ավանդ, 31.9 մլն կանխիկ, 34.2 մլն եկամուտ․ Արփինե Սարգսյանի և ամուսնու ունեցվածքը
17:04 8 ամսական երեխայի հետ մայրը գնալու է բանտ․ դատարանը 3 ամսով կալանավորեց նրան
23:47 Այս պահին փոքրիկն իր մայրիկի հետ միասին գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում. փաստաբան
23:19 Lexus-ի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով հոսպիտալացված 3-ամյա աղջնակի կյանքը փրկել չի հաջողվել
21:37 Ինչպես է 8 ամսական երեխայի մորը կալանավորելուն արձագանքել տիկին գլխավոր դատախազը. իրավապաշտպան
18:40 8 ամսական փոքրիկը կգտնվի կալանավայրում՝ իր մայրիկի կողքին. սա է մեր «արդարադատությունը»
11:18 Հայկական Սփյուռքը վերադառնում է հայաստանյան իրականություն. Նարեկ Կարապետյան
15:40 Թուրքիան ներխուժում է ՀՀ, բայց ՌԴ-ն ու Արևմուտքը դեռ Փաշինյանի հետույքն են գուրգուրում․ Զոհրաբյան
11:45 Ամուսնացած զույգերին զեղչով կտրամադրվեն «համբույրի տեղերը»