Արևմտամետները Սամվել Կարապետյանին սատարելու հիմքեր ունեն
copy image url

Արևմտամետները Սամվել Կարապետյանին սատարելու հիմքեր ունեն

Միտք Ներքին 4 ժամ առաջ - 14:45 19-06-2025
Սովորաբար՝ կուսակցությունները, հասարակական կազմակեպությունները միավորվում են գաղափարների, արժեքների, նպատակների շուրջ։ Այս առումով՝ զարմանալի բևեռացում է դիտվում Սամվել Կարապետյանի նկատմամբ իրավական հետապնդման պարագայում։ Ռուսամետ հատվածի մեծ մասն անվերապահ պաշտպանում է Սամվել Կարապետյանին, աչք փակելով ՀԷՑ-ում տիրող խայտառակ վիճակի վրա։ Իսկ որոշ արևմտամետներ միաբերան արդարացնում են Սամվել Կարապետյանի իրավունքների խախտումները։

Ինչո՞ւ գործարար, բարերար, ՀՀ-ում մեծ ներդրումներ կատարած Սամվել Կարապետյանը արևտամետների, անկախության ու ժողովրդավարության որոշ ջատագովների աջակցությանը չի արժանանում, ինչո՞ւ են նրանք աչք փակում մարդու և սեփականության իրավունքների ակնհայտ խախտումների վրա։

Անկախության արշալույսին՝ 1990-ակաների սկզբին, անկախական ու ժոովրդավարական ուժերը կողմ էին նաև ազատ ձեռներեցությանը, տնտեսության ազատականացմանը, համոզված էին, որ գործարար խավը ոչ միայն տնտեսության զարգացման, այլև ազգային, ժողովրդավարական արժեքների տարածման հարցում նշանակալի դեր են ունենալու։ Մասնավորապես՝ հարցին՝ երբ ռուսներից պոկվենք, ո՞նց ենք ապրելու, լուծելու կենսական նշանակության, առևտրային, արտադրության հարցերը, պատասխանը լինում էր, որ հայ գործարարների շնորհիվ կլուծվեն այդ խնդիրները։ Հաջորդ հարցին, թե անցումային շրջանում ո՞վ է ֆինանսավորելու, որ հանրության շրջանում տարածվեն անկախության և ժողովրդավարության գաղափարները, սերմանվեն ազգային, արևմտյան արժեքներն, ապա կրկին հույս էր ներշնչվում, որ դա կարող են անել ազգային բարերարները։ Իսկ հետո, երբ փնտրում էին արտագաղթը կանխելու բանալին, դարձյալ մատնանշում էին գործարարներին, հույս հայտնելով, որ նրանք ներդրումներ կանեն, աշխատատեղեր կբացեն և մարդիկ աշխատանք կունենան ու կմնան հայրենիքում։

Այս հույսերը ոչ լրիվ, մասամբ են արդարացել։ Բայց դա չի նշանակում, որ անկախության ու ժողովրդավարության ջատագովները պետք է գործարարներին մարդու տեղ չդնեն։ Որոշներն էլ ասում են, թե Սամվել Կարապետյանը ՌԴ քաղաքացի է, ռուսական շահեր է սպասարկում։ Հետևաբար՝ պաշտպանության արժանի չէ։ Այս մոտեցումն էլ է անհասկանալի։ Ի տարբերություն խորհրդային բռնզավթումից ազատագրված երբեմնի բախտակից բազմաթիվ երկրների, Հայաստանում լյուստրացիայի մասին օրենք չկա, ռուսական շահեր սպասարկողների իրավունքներն օրենքով սահմանափակված չեն։ Ոչ ոք չի հետապնդվել ռուսական լրտես լինելու համար։

Ավելին, Նիկոլ Փաշինյանն, անտեսելով ԵՄ գործընկերների հորդորը, մայիսի 9-ին գնաց Մոսկվա, կանգնեց աշխարհի կողմից մերժված Պուտինի կողքին։ ՀՀ բարձր պաշտոնյաները, այսպես կոչված՝ «Հայրենական պատերազմի» մասին ընդարձակ ուղերձներ ու ելույթներ ունեցան, բայց Հունիսի 14-ից մեկ հատիկ բառ չասացին խորհրդային բռնազավթման տարիներին գնդակահարված, բռնադատված, աքսորված, հարյուր հազարավոր հայերի հիշատակին, ոչ մի ծաղիկ չխոնարհեցին։ Կարելի՞ է ասել, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ վերնախավը ռուսական գործակալ են։

Եթե որոշ արևմտամետներ ինչ-ինչ հարցերում հնարավոր համարում են այս իշխանությունների հետ երկխոսությունն ու գործակցությունը, աչք փակելով նրանց ակնհայտ ռուսամետ ու ապապետական քայլերի վրա, ապա նույնպիսի վերաբերմունք կարող էին դրսևորել նաև գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Այս առումով՝ սկզբունքային ի՞նչ տարբերություն, թե ո՞վ է ռուսական շահեր սպասարկում՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ Սամվել Կարապետյանը։

Արևմուտքն ավանդաբար ընկալվում է որպես կապիտալիստական ճամբար, որտեղ գործարարն առանձնակի հարգանք է վայելում, փողը կարևոր չափանիշ է։ Այս առումով էլ արևմտամետները կարող են պաշտպանել Սամվել Կարապետյանին, քանի որ նա աշխարհում հայտնի կապիտալիստ է։ Նրա նկատմամբ արևմտյան պատժամիջոց չկա։ Պատկերավոր ասած՝ արևմտյան ստանդարտի մարդ է։

Ի վերջո՝ արևմտամետների մեծ մասը ժողովրդավարության ջատագով են։ Մարդու, սեփականության իրավունքները խտրականություն չեն հանդուրժում։ Բոլոր մարդիկ հավասար են։ Հետևապես՝ ժողովրդավարության ջատագովը զուտ սկզբունքորեն կարող է նկատել մարդու և սեփականության իրավունքների խախտումները նաև Սամվել Կարապետյանի պարագայում։

Կարճ ասած՝ արևմտամետները բոլոր հիմքերն ունեն գործարար, բարերար Սամվել Կարապետյանին աջակցելու համար։ Գուցե նրա աջակցությամբ հնարավոր կլինի Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց ու միացնել ԵՄ-ին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:13 Էնքան պարզ է, թե ինչի համար է ձերբակալվել Սամվել Կարապետյանը, որքան պարզ է արևի ծագելը. Աջապահյան
23:23 Տգետ վարչապետին հորդորեք պահպանել Աշտիշատի ժողովի 7-րդ որոշումը՝ հեռու մնալ հարբեցողությունից, անբարոյականությունից
23:02 Փափուկ ուժը ոչ թե «փափուկ» լինելու, այլ խելացի և հեռատես գործելու մասին է. Աննա Հակոբյանը Ավստրիայում մասնակցել է աշխատաժողովի
23:40 Սամվել Կարապետյանին 2 ամսով կալանավորեցին
22:08 Ինքը թեմա չի ինձ համար, չկա, ոչ միայն չարիք, այլև չիք. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին
23:36 Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ
19:35 Զախարովան կրկին իր աջակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանին
21:56 Աբսուրդ է մարդուն մեղադրել նրա համար, որ հայտարարել է՝ եկեղեցու կողքին է. Ռոման Երիցյան
21:44 Հայտնի է՝ որտեղ է ընդունելու Էրդողանը Փաշինյանին
21:49 Սրանք ծաղիկներ չեն, այլ իմ Գորիսի բնակիչներն են. Յաշա Խաչյան