Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:06 19-06-2025

ՔՊ-ականը ծամածռվում էր ամբիոնի մոտ. Ալեն Սիմոնյանը զգուշացրեց՝ բարձրախոսը կանջատի

1999 թվականի հոկտեմբերի 27-ին թիրախավորվեցին և խոցվեցին հայ ժողովրդի ազգային արժեքները, սրբությունները, պետականությունը և եկեղեցին: Ղարաբաղյան կլանը զավթեց Հայաստանում ժողովրդի իշխանությունը, ձևավորեց օլիգարխիայից, բանդիտներից ու ջեբկիրներից կազմված իշխանություն: Նրանց փաստորեն կոլեգա Կտրիճ Ներսիսյանն էլ, խախտած լինելով կուսակրոնության ուխտը, իր նման մի քանիսի հետ նույն օրը, նույն պահին, երբ Ազգային ժողովում գնդակահարվում էին ազգային գործիչները, զավթեց հոգևոր իշխանությունը: Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հավհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ավելի մեծ և թիրախային հարված հնարավոր չէր հասցնել հայ ժողովրդին:

«Եվ այս կետից սկսվեց տասնամյակների աղետը: Որպես գույք՝ պարտքի դիմաց, տրվեցին Հայաստանի տնտեսական, էներգետիկ կարևորագույն նշանակության օբյեկտներ, փաստացի, հայ ժողովրդին զրկելով սեփական երկրում հարստանալու և իր երկիրը հարստացնելու, հզորացնելու հնարավորությունից»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ռոբասերժականները մեզ տասնամյակներով ասում էին՝ մենք չենք տերը մեր երկրի:

Ժողովրդին ավելի ստորացնելու համար, ըստ Հովհաննիսյանի, մեզ զրկեցին կրթության, ճշմարտությունը իմանալու հնարավորությունից, ու այդ գործը ստանձնեցին դաշնակները՝ ինչպես «մի շարք այլ կեղտոտ ու արյունոտ գործեր»:

Նրա խոսքով՝ դպրոցական դասագրքերից մինչև գիտական հոդվածներ լցվեցին կեղծիքով՝ թաքցնելու համար իրենց դավաճան դեմքը, իսկ այսօր էլ քննադատում են 300 դպրոց ու 500 մանկապարտեզ կառուցելու ծրագիրը:

«Մենք հիմա ստիպված վերակառուցում ենք ձեր՝ իբր թե սարքած դպրոցները»,- նշեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ բանակի վերաբերյալ հայտարարություններին՝ Հովհաննիսյանը նկատեց՝ խոսում է բանակի մասին, որը պղծել են:

«Տո դու սկի քո անունից չես կարող նորմալ խոսել, ոնց կարող ես հազարավոր մարդկանց անունից առհասարակ խոսել: Բանակից հեռու մնացեք առհասարակ: Դուք չէի՞ք պատերազմի օրերին զանգում հրամանատարներին, աղաչում, որ տանկերը պտտեն դեպի Երևան, ա՛յ դավաճաններ, այ՛ հողատուներ»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այդ միջավայրում, որտեղ չկային իրավունքներ, ծնվել են բարեգործները, որոնք հարստանալով՝ գրոշներ են շպրտում ժողովրդին, թե բա՝ «բարեգործ ենք», վերջնականապես ստորացնելով մարդկանց:

Հովհաննիսյանի ելույթին դահլիճից արձագանքեց Գեղամ Մանուկյանը, ինչին ի պատասխան Հովհաննիսյանը նրան հորդորեց լռել:

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց նրանց հարգալից լինել միմյանց հանդեպ:

Շարունակելով բարեգործների մասին թեման՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը նշեց՝ նրանք մատ են թափ տալիս, մունաթ են գալիս հայկական պետականության ու հայ ժողովրդի վրա:

«Կարո՞ղ է գիտեք՝ էս ձեր օբյեկտն է: Փող էիք տվել: Օբյեկտ էիք սարքել էս պետությունը: Կառավարական առանձնատունը մենք ենք սարքել, թքած ունենք ՀԷՑ-ի վրա, էդ «Տաշիր Պիցցա»-ների վրա էլ ոնց-որ թքած ունեիք: Որտեղ մտան, պարզվեց՝ հակասանիտարական վիճակ է: Այդպե՞ս եք դուք էս ժողովրդին սիրում»,- ասաց Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է ընդդիմության ներկայացուցիչներից Իշխան Սաղաթելյանի մեղադրանքներին, թե ՀԷՑ-ը ազգայնացնում են՝ հետագայում թուրքերին տալու համար, նկատեց՝ ավելի մեծ հիմարություն հնարավոր չէ պատկերացնել:

Նրա խոսքերին դարձյալ արձագանքեց Գեղամ Մանուկյանը, որին Հովհաննիսյանը դարձյալ հորդորեց լռել:

Ստիպված՝ երկու պատգամավորներին հանդարտության կոչ արեց Ռուբինյանը, ապա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հորդորելով Հովհաննիսյանին չսրել իրավիճակը դահլիճում:

«Խնդրում եմ, հարգալից խոսեք, նախազգուշացում կտամ ու նույնիսկ բարձրախոսը կանջատեմ, մի՛ արեք»,- հորդորեց Աժ նախագահը Հովհաննիսյանին:

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
19:55 Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
20:00 Արտագաղթ ՌԴ շուկայից. ինչո՞ւ հայկական ծաղիկն Արցախի ճակատագրին արժանացավ