Արտաքին 1 տարի առաջ - 11:03 19-06-2025

Կիբերհարձակում՝ Իրանի ամենամեծ կրիպտո բորսայի՝ Nobitex-ի վրա

Իրանի ամենամեծ կրիպտոարժույթների բորսան՝ Nobitex -ը, հաստատել է ընկերության նկատմանբ կիբեռհարձակումների մասին լուրերը, որի արդյունքում գողացվել են տասնյակ միլիոնավոր դոլարներ, լուրեր են շրջանառվում 48 միլիոն դոլարի կորստի մասին։

Nobitex-ի ենթակառուցվածքները թիրախավորած հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Predatory Sparrow (Gonjeshke Darande) հաքերային խումբը, որը ենթադրաբար կապված է Իսրայելի հետ։

Խումբը մեղադրել է Nobitex-ին պատժամիջոցներից խուսափելուն նպաստելու և Իրանի կառավարության հետ կապված գործողությունները ֆինանսավորելու մեջ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (IRGC) աջակցելը։
Nobitex-ը չորեքշաբթի օրվա հայտարարության մեջ նշել է, որ իր տեխնիկական թիմը նույն առավոտյան հայտնաբերել է չարտոնված մուտք և արագ գործել է՝ բոլոր մուտքերը կասեցնելու համար։ Ընկերությունը ընդգծել է, որ օգտատերերի ակտիվների մեծ մասը պահվում են պահեստներում և մնացել են անվտանգ։

Ընկերության տաքդրամապանակ հավելվածը միացված է ինտերնետին և օգտագործվում է արագ գործարքների համար, մինչդեռ սառը դրամապանակը անցանց է և առաջարկում է ավելի բարձր անվտանգություն։

«Միջադեպը ազդել է միայն «տաք դրամապանակներում» պահվող ակտիվների մի մասի վրա», – հայտնել է ընկերությունը։ «Nobitex-ը հայտարարել է, որ կստանձնի ամբողջ պատասխանատվությունը և կփոխհատուցի բոլոր վնասները իր ապահովագրական հիմնադրամի և ներքին ռեսուրսների միջոցով»։
Բորսայի կայքը և հավելվածը ժամանակավորապես անջատվել են, քանի դեռ շարունակվում է ներքին հետաքննությունը։

Իր հերթին Predatory Sparrow-ն սպառնացել է հրապարակել Nobitex-ի ներքին կոդը և օգտատերերի տվյալները ։
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը խումբը նաև ստանձնել էր Իրանի զինված ուժերի հետ կապված «Սեփահ» բանկի վրա կատարված առանձին կիբերհարձակման պատասխանատվությունը ՝ պնդելով, որ նրանք ոչնչացրել են կարևոր տվյալներ և խաթարել առցանց հասանելիությունը։

Իրանի կրիպտո շուկայում գերիշխող Nobitex-ը հաճախ դիտվում է որպես համաշխարհային ֆինանսական ցանցերին մուտք գործելու հիմնական ուղի՝ ԱՄՆ-ի գլխավորած խիստ պատժամիջոցների պայմաններում։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին