Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 18-06-2025

Սամվել Կարապետյանի ձերբակալությունն ուրիշ ինչ է, եթե ոչ քաղաքական հետապնդում․ հարցում

Նախօրեին Երևանում ձերբակալել են գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանին։ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԱԺ-ում հայտարարեց, որ «Սամվե՛լ Կարապետյան, զբաղվելու ենք քո հարցերով»։

Այս հայտարարությունից հետո իրավապահները մտել են Կարապետյանի տուն և նրան ձերբակալել։
Նշենք, որ այս գործողությունների պատճառն այն է, որ այսօր Սամվել Կարապետյանի՝ ի պաշտպանություն եկեղեցու հայտարարություններով էր հանդես եկել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդո՞ւմ է»։

Հարցվածների մեծ մասը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ դա շատ բացահայտ է։
«Երևի հա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը հիմարություն է։
«Նրա ձերբակալությունը հիմարություն եմ համարում։ Ես ընդունում եմ իրան որպես մեծ հայրենասերի ու ափսոսում եմ, որ նման բանի է արժանանում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ բնականաբար քաղաքական հետապնդում է։
«Ուրիշ ինչ կարելի ա համարել, եթե ոչ քաղաքական հետապնդում, բնականաբար էդպես ա։ Ես ուղղակի զարմանում եմ էսօրվա էս իշխանությունների վրա, որոնք որ իրենցը թողած ուրիշներինն են նկատում, բա իրենց ո՞վ պետք է պատտասխանատվության ենթարկի։ Ես զարմանում եմ, էս մարդիկ քանի երես ունեն»,- ասաց նա։

«Այո, քանի որ ձերբակալությունից առաջ իր հայտարարությունը հենց դրա մասին է փաստում, որ այս իշխանությունը փորձեցին ճնշում գործադրելով ցույց տալ, որ իրենց ասածը պետք է լինի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է