Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:15 18-06-2025

Պատմության մեջ երբեք Հայաստանի ղեկավարը կաթողիկոսի հետ նման կերպ չի խոսել․ աստվածաբան

Մայիսի 30-ից սկսած Փաշինյանը անընդհատ ֆեյսբուքյան գրառումներ է արել՝ ուղղված Հայ առաքելական եկեղեցու և հոգևորականության դեմ։ Սակայն այժմ ուղղակիորեն գրառումները ուղղված են Ամենայն Հայող Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին։

Հասկանալու համար, արդյոք եղե՞լ է պատմության մեջ նման դեպք, որ Հայաստանի ղեկավարությունը ոչ կոռեկտ խոսի կաթողիկոսի հետ, Oragir.News-ը կապ է հաստատել աստվածաբան Վարդան Խաչատրյանի հետ, ըստ որի՝ աշխարհիկ իշխանությունների և եկեղեցու միջև պարբերաբար եղել են ինչ-որ ընդհարումներ, բայց պայմանական ասած, 20-21-րդ դարերում այդպիսի բան չի եղել։

Անդրադարձ կատարելով այն հարցին, թե Փաշինյանի կողմից կանոնագրքին հղումներ անելը էթիկապես ճի՞շտ է, աստվածաբանն ասաց․

«Դա ներքին կանոնագիրքն է եկեղեցու, և որևէ արտաքին վերահսկողության ներքո չէ։ Իսկ հղումներ անելիս, պետք է ամբողջովին իմանալ ներքին իրավունքը։ Ես վստահ չեմ, որ որևէ մեկը արտաքին աշխարհում էդ ներքին իրավունքի հնարավոր ելևեջները գիտի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»