Խոսք Ներքին 4 տարի առաջ - 22:39 17-05-2022

Հայաստանի պատմության մեջ նման բան չի եղել․ այսօր 3.5 ժամում բերման է ենթարկվել 414 քաղաքացի

«Մենք այսօր առավոտյան ունեինք ձևավորված շուրջ 60 խումբ, որոնք ժամը 8-ից սկսած մինչև 11․30 շրջափակեցին փողոցները, կասեցրին երթևեկությունը, կաթվածահար արեցին մայրաքաղաքը և ցույց տվեցին, որ ժողովուրդն է իրադրության տերը»։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ընթացքում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նաև նշեց, որ այսօր լուր ստացվեց, որ ոստիկանության ամբողջ համակարգը պարգևատրվել է։ «Նիկոլը փորձում է վարձահատույց լինել Ոստիկանությանը, որպեսզի իր իշխանությանը պահի։ Դիմում եմ Ոստիկանությանը, տղե՛րք, Նիկոլը ուզում է ձեզ գնի, ուզում է շողոքորթի, ուզում է գումարով ձեզ ներգրավիր իր ապօրինի գործունեության մեջ, մի տրվեք այդ խելագարի ապօրինի հրահանգներին։ Եթե ձեզանից ոմանց ինքը երաշխիքներ է տվել, որ արեք ինչ ուզում եք՝ չեք պատժվելու, ինքը ձեզ խաբել է, ինքը չի լինելու»։

Նա նշեց, որ այսօր 3,5 ժամվա մեջ պաշտոնական տվյալներով բերման է ենթարկվել 414 հոգի, բայց իրական թիվը հասնում է մոտ է 600 -ի։ «Հայաստանի պատմության մեջ նման բան չի եղել։ Էս ա ժողովրդավար իշխանությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ