Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 10:18 18-06-2025

Իլոն Մասկը հրապարակել է թմրանյութերի թեստի արդյունքները

SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը X սոցիալական ցանցում հրապարակել է իր` լաբորատոր թմրանյութերի թեստի արդյունքները։ Ըստ փաստաթղթի՝ նրա օրգանիզմում արգելված նյութեր չեն հայտնաբերվել։

Թեստի պատասխանի լուսանկարին Մասկը կցել է «Լոլ» մակագրությունը։

Հիշեցնենք, որ Իլոն Մասկը մեղադրվում էր մեծ քանակությամբ թմրանյութեր օգտագործելու մեջ։