Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 18:19 17-06-2025

Իրանը չպետք է միջուկային զենք ունենա. ԵՄ ԱԳ նախարարների դիրքորոշումը

ԵՄ արտաքին գործերի նախարարներն արտակարգ տեսակոնֆերանսի ընթացքում համաձայնեցրել են այն դիրքորոշումը, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, և Իրանի ու Իսրայելի միջև լարվածության թուլացման կոչ են արել։

Այս մասին X-ում հայտնել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը՝ տարածելով տեսակոնֆերանսին հաջորդող մամուլի ասուլիսի տեսանյութը։

«Մենք բոլորս համաձայն ենք, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա: Շատ կարևոր է ապաէսկալացնել իրավիճակը։ ԵՄ-ն պետք է իր դերակատարումն ունենա դիվանագիտական ջանքերում»,- հայտարարել է նա:

Կալասը հաստատել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները համաձայնության են եկել նաև աշխատել նավթի շուկայի կայունությանն աջակցելու ուղղությամբ և զբաղվում են հակամարտության տարածաշրջանից ԵՄ քաղաքացիների տարհանման գործողությունների համակարգմամբ:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ