Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:30 17-06-2025

Սանահինի Մագիստրոսի ճեմարանը ջրի մեջ է

Սանահինի վանական համալիրի Գրիգոր Մագիստրոս ճեմարանի պատերից յուրաքանյուր անձրեւից հետո կաթում է:Սուրբ Աստվավածին եկեղեցու տանիքում տարիներ առաջ կատարված վերակառուցման աշխատանքները վատթարացրել են ճեմարանի տանիքի վիճակը:Հիմա հազարավոր զբոսաշրջիկներ համալիրի այս անկյունը տեսնում են խոնավ պատերով ու շարունակ կաթոցներով: Սանահինի վանական համալիրը, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում, բազմաթիվ փորձությունների միջով անցնելով է հասել մեր օրեր։

Դեռ 2010 թվականին մամուլն ահազանգեց Սանահինի վանական համալիրի գլխավոր եկեղեցու պատի փլուզման վտանգի մասին: Եվրոպացի մասնագետների ուսումնասիրություններից հետո Սանահինի վանական համալիրում գրեթե ամեն տարի ՝ փուլային եղանակով վերանորոգման աշխատանքներ մեկնարկեցին:Նախ եւ առաջ վերակառուցվեց Սուրբ Աստվավածին եկեղեցու գավիթը:

Վանական համալիրի տարածքում գտնվող Սուրբ Հարություն մատուռն ու Սուրբ Հակոբ եկեղեցին եւս վերանորոգվել են, դեռեւս անավարտ է Զաքարյանների ու Արղությանների դամբարանների վերանորոգումը: Սակայն Գրիգոր Մագիստրոս ճեմարանի տանիքի նորոգման մասին առայժմ որեւէ ծրագիր չկա:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»