Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:08 19-03-2025

Սանահինի պատմական կամուրջը կարող է փլուզվել. Ալբերտ Ջավախյան

Ալավերդու բնակիչ, «Փրկենք Դեբեդը» նախաձեռնության համահիմնադիր Ալբերտ Ջավախյանը օրեր առաջ ահազանգել էր Սանահինի պատմական կամրջի հիմքերի վնասման մասին ու լուսանկարներ էր տեղադրել:

«Պարզ երևում է, որ Սանահինի կամուրջի աջ ոտքի հիմքը քանդվել է, միջոցներ չձեռնարկելու դեպքում ավերիչ ջրհեղեղին չի դիմանա»,- գրել էր նա։

Այսօր Լևոն Ջավախյանը գրել է՝ նախորդ գրառումը Սանահինի կամուրջի մասին լայն արձագանք է ունեցել։ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից խոստացել են տեղեկություն տրամադրել կամրջի վթարված հատվածի վերականգնման մասին: Բարձրացված խնդրին արձագանքել է նաև Ալավերդու համայնքապետը և տեղեկացրել, որ մասնագետներն ուսումնասիրել են վթարային հատվածը և գտնում են, որ կամուրջի հիմքը չի վնասվել և վերականգնման նախագիծ անելու անհրաժեշտություն չկա:

Սակայն նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «չվնասված» հիմքի լուսանկարը, նաև հատուկ շնորհակալություն հայտնել արտեկրում բնակվող իր հայրենակցին՝ Մովսես Ձավարյանին, որը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում Իտալիայից վերականգնող մասնագետներ հրավիրել Ալավերդի:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»