Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:49 17-06-2025

Արդարադատության ոլորտի ռազմավարությունները պետք է առնվազն քննարկեն խորհրդարանում․ Արտակ Կիրակոսյան

Այսօր՝ հունիսի 17-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում. ի՞նչ է արձանագրել Ջուրեմոնիան» թեմայով։

Բանախոսներից մեկը՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն, հաշտարար Արտակ Կիրակոսյանն իր խոսքում նշեց, որ իրականացվել է մշտադիտարկում մի քանի ոլորտներում, այդ թվում՝ ոստիկանության, քրեակատարողական համակարգի, հակակոռուպցիոն և այլ ռազմավարական ուղղություններով իրականացվող բարեփոխումներում։

«Իմ պատկերացմամբ՝ պառլամենտական երկրում այն ռազմավարությունները, որոնք նույնիսկ կառավարության ծրագրից դուրս են, պետք է առնվազն քննարկվեն խորհրդարանում։ Ազգային Ժողովը պետք է լինի այն մարմինը, որն ընդդիմության մասնակցությամբ կարող է նման ռազմավարությունները քննարկել և ներկայացնել հստակ դիրքորոշումներ։ Այդ մոտեցումներից ելնելով էլ, պարզ կդառնա՝ որքանով են ռազմավարությունները համապատասխանում երկրի զարգացման նպատակներին։ Այժմ մենք խնդիր ունենք՝ գործընթացները ուշացվում են, և սա պետք է կարգավորվի»,- ընդգծեց Արտակ Կիրակոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»