ԵՄ աջակցությամբ Կառավարությունը կշարունակի տնտեսական և արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացումը
copy image url

ԵՄ աջակցությամբ Կառավարությունը կշարունակի տնտեսական և արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացումը

Ներքին 2 տարի առաջ - 17:56 20-10-2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրը որոշել է հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական հանձնաժողովի միջև՝ «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» և «ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հաստատությունների համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրերի ստորագրման առաջարկություններին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զեկուցել է, որ դրամաշնորհային երկու համաձայնագրերով ծրագրերը ֆինանսավորվում են Եվրոպական միության բյուջեից՝ «ԵՄ-Հայաստան 2021-2027 թվականների բազմամյա ինդիկատիվ ծրագրի» շրջանակում:

«ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հաստատություններ ունենալու համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագրով նախատեսված է 10 մլն եվրո դրամաշնորհային աջակցություն տրամադրել Ոստիկանության բարեփոխումների իրականացման, միգրացիայի կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով:

Մասնավորապես, աջակցությունը կտրամադրվի Ներքին գործերի նախարարության ձևավորմանը, այդ թվում մարդկային ռեսուրսների զարգացման և նյութատեխնիկական հագեցման մասով, Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը, ներառյալ Պարեկային ծառայության ընդլայնման մասով, միգրացիոն ծառայությունների մատուցման բարելավմանը, այդ թվում հաստատությունների նյութատեխնիկական ապահովման և միգրացիոն քաղաքականության մշակման ու իրականացման կարողությունների հզորացման մասով:

Ծրագրի շրջանակում աջակցություն կտրամադրվի նաև Մարդու իրավունքների պաշտպանության հաստատված ծրագրի իրականացմանը և նոր՝ 2023-2025 թթ. Գործողությունների ծրագրի մշակմանը, ինչպես նաև Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակին կարողությունների զարգացման և մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկվածության խթանման նպատակով:

Հաջորդը «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» դրամաշնորհային ֆինանսական համաձայնագիրն է, որով նախատեսված է 23 մլն եվրո դրամաշնորհային աջակցություն տրամադրել Հայաստանին՝ ուղղված ներառական և դիմակայուն սոցիալ-տնտեսական վերականգնմանը և զարգացմանը:

Ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակում աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում ՓՄՁ-ների ստեղծմանը, զարգացմանը և գործող բիզնեսների վերականգնմանը: Այս բաղադրիչի ներքո շուրջ 1500 միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ և անհատ ձեռնարկատերեր կարողությունների զարգացման աջակցություն կստանան, առնվազն 200 միկրո, փոքր և միջին ձեռնարկության կտրամադրվեն դրամաշնորհներ բիզնեսների արտադրողականության բարձրացման և ԵՄ շուկա արտահանման նպատակով:

Թիրախային աջակցություն կտրամադրվի կանանց և երիտասարդների շրջանում գործարար կարողությունների զարգացմանը և բիզնես նախաձեռնությունների ֆինանսավորմանը: Այս բաղադրիչի ներքո կֆինանսավորվեն նաև Սյունիքի մարզում գյուղատնտեսական ենթակառուցվածքների, այդ թվում՝ արոտավայրերի հասանելիությանը և ոռոգման համակարգերի վերականգնման նախաձեռնությունները:

Ծրագրի շրջանակում կա նաև կրթական բաղադրիչ. կհամաֆինանսավորվի Սիմոնյան կրթական հիմնադրամի, «Թումո»-յի կողմից Գյումրիում խոհարարության և հյուրընկալության կառավարման դպրոցի և ձեռնարկատիրական կենտրոնի հիմնադրման նախաձեռնությունը:

Իսկ երկրորդ բաղադրիչի ներքո աջակցություն կտրամադրվի Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի արդիականացմանը, ոլորտում աշխատակիցների կարողությունների զարգացմանը, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ռազմավարության և միասնական սոցիալական ծառայությունների զարգացման ռազմավարության մշակմանն ու իրականացմանը, Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխան հաշմանդամության գնահատման և համապատասխանության որոշման համակարգի ներդրմանը, միասնական սոցիալական ծառայությունների կենտրոնների տեխնիկական հագեցմանը:

Թիրախային աջակցություն կտրամադրվի Արցախից տեղահանված անձանց ինտեգրման և սոցիալ-հոգեբանական աջակցության նախաձեռնություններին:

Փոխվարչապետը նշել է, որ նշված ֆինանսավորման համաձայնագրերի նպատակները բխում են Կառավարության՝ 2021-2026 թթ. ծրագրի ռազմավարական նպատակներից և համահունչ են ծրագրով նախատեսված միջոցառումներին:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նախորդ տարի Եվրամիության հետ ձեռք բերված պայմանավորվածությանը, համաձայն որի՝ մինչև 2026 թ. ԵՄ-ն ներդրումային և տնտեսական ծրագրով Հայաստանին 2.4 մլրդ եվրոյի աջակցություն կցուցաբերի և հետաքրքրվել, թե արդյոք նշված ծրագրերը տեղավորվում են այդ շրջանակի մեջ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ նշված ծրագրերն այդ շրջանակի տրամաբանության մեջ են, նոր բաղադրիչը միայն արդարադատության հատվածն է՝ մարդու իրավունքներ, ոստիկանություն, որը տնտեսական վերականգնման փաթեթով նախատեսված չէ, բայց տեղավորվում է երկկողմ ծրագրերով ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակում: Նիկոլ Փաշինյանի հարցադրմանն ի պատասխան, թե փոքր ու միջին ձեռնարկատերերն ինչպես կարող են օգտվել ծրագրից՝ Մհեր Գրիգորյանը տեղեկացրել է, որ համաձայնագրի կնքումից հետո համատեղ կընտրվի օպերատոր՝ ծրագրի իրականացնող, ապա կհաստատվի իրականացման պլանը: Նշված միջոցառումները պատշաճ կլուսաբանվեն:

«Այս պահին երկրորդ համաձայնագրի առաջին բաղադրիչով արդեն կա ընտրված օպերատոր՝ Ավստրիական զարգացման գործակալությունն է, իսկ կրթական բաղադրիչով որպես օպերատոր ընտրված է «Թումո»-ն: Այդ երկու բաղադրիչներով՝ 11.5 մլն եվրո, հանրագումարով արագ առաջ կգնանք: «Թումո»-ն ինքը ծրագիրը կիրականացնի, Ավստրիական զարգացման գործակալության պարագայում վերջնական միջոցառման դիզայնը կավարտենք և երևի մարզպետարանների միջոցով տեղ կհասցնենք», – նշել է փոխվարչապետը:

Վարչապետը կարևորել է բովանդակային ու կազմակերպչական հարցերում Կառավարություն-ԵՄ փոխգործակցությունը և անդրադարձել նշված համաձայնագրերի շրջանակում Ոստիկանության բարեփոխումների և Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացի ֆինանսավորման բաղադրիչին:

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն