Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:40 17-06-2025

Հինը ոչնչացնելով նորն են ստեղծում․ Կոնդը վտանգի տակ է

Երևանի Սարյան 22 հասցեի «ՀայՓոստի» շենքի, հարակից շենքերի, Կոնդի մասնավոր տների տարածքում կառուցվելու է Համաշխարհային առևտրի կենտրոն։ Որոշումն ընդունվել է 2 տարի առաջ, որտեղ նշվում է, որ մինչև 12 հազար քմ մակերեսով հողամասը ճանաչվել է պետության կարիքների համար բացառիկ գերակա հանրային շահ։

Թե՛ տեղի բնակիչները, և թե՛ որոշ ճարտարապետներ դեմ են այս որոշմանը։ Բնակիչներն ասում են, թե վաղուց կան նման խոսակցություններ, բայց իրենք դեմ են և չեն համաձայնելու ոչ մի առաջարկի։ «Ջանդամին՝ թե չեն գալիս, չափագրում։ Ինչ ծնվել եմ՝ ուզում են Կոնդի տարածքի տները քանդեն։ Ոչ ոք համաձայն չի։ Իրենք պիտի գան, հարցնեն բնակիչներից»,-ասաց բնակիչներից մեկը։

Oragir.News-ը կապ հաստատեց ճարտարապետ Ասլան Մխիթարյանի հետ, որը կտրականապես դեմ է այս որոշմանը։

«Դեմ եմ, որովհետև է չի կարելի հինը ոչնչացնելով, նորը ստեղծել։ Էվոլյուցիոն պրոցես կա, էդ շենքը կառուցել է նախկին հեղինակը, քաղաքի նախկին ճարտարապետ Էդուարդ Սարապյանը, և այդ շենքը կարելի է նայել, վերանայել և արդիականացնել»,- ասաց նա և ընդգծեց՝ քանդելով, լավ բան չեն կարող անել։- «Եթե քանդում են, թող մրցույթ հայտարարեն, քննարկեն, մարդիկ թող տեսնեն՝ ինչ են ուզում անել, ապա հետո որոշեն»։

Oragir.News-ը նաև զանգահարեց Երևանի քաղաքապետարան, որի աշխատակիցը տեղեկացրեց, թե այժմ նախագիծը Էկոնոմիկայի նախարարության հսկողության տակ է։ Եվ այս պահին դեռ առարկայական որևէ խնդիր չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի