Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 14:58 17-06-2025

Իրանի և Իսրայելի հայ համայնքներից Հայաստան տեղափոխվելու դիմումներ այս պահին չեն ստացվել

Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը մանրամասներ է ներկայացրել Իսրայելի և Իրանի հայկական համայնքների շրջանում տիրող տրամադրությունների, նրանց վիճակի մասին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Նելլի Ղուլյանն ընդգծել է՝ թե՛ Իրանի, թե՛ Իսրայելի հայ համայնքի շրջանում վիրավորների կամ զոհերի մասին որևէ տեղեկատվություն այս պահին չկա։

«Թեհրանում վնասվել է միայն հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրատունը»,- ասել է Ղուլյանը։

Նա մանրամասնել է, որ Իսրայելի և Իրանի հայկական համայնքների պատասխանատուների հետ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ամենօրյա կապի մեջ է՝ չնայած երկու երկրներում էլ կա ինտերնետի ու կապի խնդիր։

«Ինչ վերաբերում է մեր հայրենակիցների խնդրանք-դիմումներին կամ զանգերին երկրից դուրս գալու կամ Հայաստան տեղափոխվելու առնչությամբ, այս պահին նման զանգեր չունենք, մենք ինքներս ենք կապի դուրս գալիս համայնքների պատասխանատուների հետ՝ ինֆորմացիա ստանալու համար։ Հաճախ ինտերնետի, կապի խնդիր է լինում, բայց ամեն օր հնարավոր է լինում շփում ունենալ, միայն այսօր առավոտից, կարծես, խնդիր կա»,- ասել է Նելլի Ղուլյանը։

Իսրայելում մեր հայրենակիցները հիմնականում գտնվում են ապաստարաններում, իսկ Իրանում հիմնականում իրենց տներում են։

Ղուլյանը նաև տեղեկացրել է, որ Իրանի հայկական համայնքի պատասխանատուների հետ շփումներից տեղյակ են, որ կան 1-2 ընտանիք, որոնք մեքենաներով շարժվում են դեպի Հայաստան՝ իրենց նախաձեռնությամբ։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ