Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 13:13 17-06-2025

Ձերբակալություններ՝ Իսրայելում

Իսրայելի ոստիկանության աշխատակիցները հարցաքննության համար ձերբակալել են մարդկանց, ովքեր մտադիր էին ուղիղ հեռարձակել Հայֆա նավահանգստի հնարավոր հրթիռակոծությունները, հաղորդում է Times of Israel թերթը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին:

«Ոստիկանության աշխատակիցները հարցաքննության համար ձերբակալել են մարդկանց, ովքեր մտադիր էին ուղիղ հեռարձակել Հայֆա նավահանգստի հնարավոր հրթիռակոծությունները», - ասվում է հրապարակման մեջ:

Պարբերականի տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցները հաղորդում են ստացել, որ մարդիկ հյուրանոցի պատշգամբում տեսախցիկներ են տեղադրել՝ ուղղված դեպի նավահանգիստ: