Ուղիղ եթեր
Ավելին 1 տարի առաջ - 23:54 16-06-2025

Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»

Թուրքական մերձիշխանական «Türkiye» թերթի կայքում հոդված է հրապարակվել՝ «Թիրախավորվել է թյուրքական աշխարհի սիրտ գնացող միջանցքը։ Իրողությունները կրկին նույնն են» վերնագրով։

Հայտնում է ermenihaber.am-ը:

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքին»՝ նշվել է, որ համանուն միջանցքը կրկին օրակարգում է և ենթադրվում է, որ ցամաքով պիտի իրար կապի Թուրքիան և Ադրբեջանը։

Նշվում է, որ տարածաշրջանային տրանսպորտն ու տնտեսական ինտեգրացիան վերափոխելու ներուժ ունեցող այդ ռազմավարական նախագիծը որոշ շրջանակներում կրկին անհանգստության պատճառ է դարձել։

Մասնավորապես նշվել է, որ Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Էքբեր Վելայեթին նախագիծը բնորոշել է որպես «աշխարհաքաղաքական ծուղակ» և ընդգծել, որ անհրաժեշտ է այն խոչընդոտել։ Վելայեթին նշել է, որ այդ գիծը փոխելու է տարածաշրջանի ուժային հավասարակշռությունը և բացասաբար է ազդելու երկրի ցամաքային կապերի վրա։

«Անկարան և Բաքուն վճռական են» ենթավերնագրում շեշտվել է, որ «Զանգեզուրի միջանցքը» հենվում է 2020 թ․ Ղարաբաղի (Արցախ) պատերազմից հետո ստորագրված պայմանագրերի վրա։ Թուրքիան և Ադրբեջանն այդ գիծը համարում են ոչ միայն տրանսպորտային նախագիծ, այլև ռազմավարական կամուրջ, որը միավորելու է թյուրքական աշխարհը։ Ընդգծվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս լիարժեք աջակցում է այդ նախագծին։

Նախիջևանով ծրագրվող կապի (խմբ. երթուղու) իրականացմամբ նախատեսվում է ապահովել Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև անխափան ցամաքային հաղորդակցությունը։

Անդրադառնալով այլընտրանքային երթուղուն՝ նշվել է, որ ինչպես Էրդողանն էր նախկինում հայտարարել, եթե այդ կապը խոչընդոտվի, Իրանով անցնող երթուղիներ էլ կարող են օրակարգ գալ։

«Նախագծին աշխարհաքաղաքական իմաստ է հաղորդվում» ենթավերնագրում նշվել է հետևյալը՝

Ըստ մասնագետների՝ «Զանգեզուրի միջանցքը» ոչ միայն առևտրային, այլև միաժամանակ տարածաշրջանային համագործակցության և կայունության համար խորհրդանշական արժեք է կրում։ Նախագծի ամբողջացման դեպքում «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) ֆիզիկական ամբողջականությունը մեծապես ապահովված է լինելու։

«Ինչու՞ է կարևոր Զանգեզուրը» հատվածում ընդգծվել է, որ Զանգեզուրը պատմական Մետաքսի ճանապարհի վերակենդանացման, Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի և տարածաշրջանային առևտրային կապերի տեսանկյունից ասոցացվում է միջազգային նախագծերի հետ։

Մյուս կողմից միջանցքը ոչ միայն Նախիջևանի և Ադրբեջանի մյուս շրջանների միջև ցամաքային և երկաթուղային կապ հաստատելու, այլև Թուրքիայի ու Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետությունների միջև ուղղակի հաղորդակցություն ապահովելու նպատակ է հետապնդում»։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան