Ներքին Միտք 1 տարի առաջ - 16:53 15-06-2025

Կարող է վերանայվել կամ ժամանակավորապես կասեցվել հայ-իրանական «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքը

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանի կրիտիկական ենթակառուցվածքներին հասցվող հարվածները կարող են հանգեցնել հայ-իրանական էներգատրանսպորտային համագործակցության առանց այդ էլ համեստ դինամիկայի նվազմանը:

Երեկ հարված հասցվեց Իրանի խոշորագույն գազային հանքավայրին՝ Հարավային Պարսին, ինչը էապես նվազեցնելու է Իրանում գազի արդյունահանման ծավալները: Հաշվի առնելով Իրանում առանց այդ էլ առկա էներգետիկ խնդիրները՝ չեմ բացառում, որ կարող է վերանայվել կամ ժամանակավորապես կասեցվել հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքը: Առնվազն դրա շրջանակներում նախատեսվող մատակարարումների ավելացման հարցը առայժմ դուրս է մնում օրակարգից:

Դրան զուգահեռ՝ ռիսկային գոտում է հայտնվում Իրան-Հայաստան 3-րդ օդային էլեկտրահաղորդման գիծը, որի կառուցումն առանց այդ էլ իրականացվում է նախագծային ժամանակացույցի կոպտագույն խախտումներով: Դա, իր հերթին, հարցականի տակ է դնում «Հյուսիս-Հարավ»՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտաէներգետիկ միջանցքի նախագիծը:

Այս ամենը կարող է էապես նվազեցնել Հայաստանի էներգետիկ համակարգի «ամրության պաշարն» ու դիվերսիֆիկացիոն հնարավորությունները»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը