Ներքին 3 տարի առաջ - 12:28 29-06-2023

ՄԻՊ-ի աջակցությամբ վերանայվել է քաղաքացու վարժական հավաքին մասնակցելու հարցը

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ դժգոհելով, որ վարժական հավաքին մասնակցելուց առաջ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման (զինկոմիսարիատ) բժշկական հանձնաժողովը պատշաճ չի ուսումնասիրել իր առողջական գանգատներն ու բժշկական փաստաթղթերը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

Դիմումատուի տեղեկացմամբ՝ ունի մի շարք առողջական խնդիրներ, մինչդեռ զինկոմիսարիատում դրանք պատշաճ չեն հետազոտվել և գնահատվել: Սեփական միջոցներով կրկին անցել է բժշկական հետազոտություններ և փաստաթղթերը ներկայացրել, սակայն բժշկական հանձնաժողովը դրանք ևս պատշաճ չի ուսումնասիրել: Արդյունքում, պիտանի է ճանաչվել վարժական հավաքին մասնակցելու համար: Խնդրել է Պաշտպանի աջակցությունը բժշկական հանձնաժողովի եզրակացությունը վերանայելու հարցում:

Հարցը քննարկվել է զինկոմիսարիատի իրավասու ներկայացուցչի հետ, ինչի արդյունքում առողջական վիճակի վերաբերյալ գանգատներն ու բժշկական փաստաթղթերը լրացուցիչ ուսումնասիրվել են, և անձը ճանաչվել է ոչ պիտանի վարժական հավաքի համար:

Պաշտպանը կարևորում է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում լուծվում են քաղաքացիների բարձրացրած մի շարք խնդիրներ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը