Արտաքին Միտք 1 տարի առաջ - 09:10 15-06-2025

Ինչո՞վ կավարտվի Իսրայել-Իրան պատերազմը

Իսրայել-Իրան բախումը աշխարհաքաղաքական համատեքստ ունի։ Ենթադրյալ պատճառն այն է, որ Իրանը չունենա միջուկային զենք։ Սակայն կան նաև խորքային պատճառներ, որոնք այլ բաներ են հուշում։

Պատերազմի դադարեցման համար էական է ԱՄՆ-ի, մասնավորապես՝ նախագահ Թրամփի դիրքորոշումը։ Իրանն ավելի վաղ մեղադրել էր ԱՄՆ-ին Իսրայելի հարձակումներին մեղսակից լինելու մեջ։ Այսպիսով՝ ենթադրելի է, որ կոնֆլիկտը նորոգվեց ու պատերազմի բնույթ է ստանում, քանի որ ԱՄՆ-ն իր նպատակներին չի կարողանում հասնել բանակցություններով։ Այսօր՝ հունիսի 15-ին Իրանի և ԱՄՆ միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ Օմանի մայրաքաղաք Մասկատում նախատեսված բանակցությունների հերթական փուլը չի ​​կայանա, հայտնել է Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսաիդին, որը միջնորդ է Թեհրանի և Վաշինգտոնի միջև։ Սա նշանակում է, որ պատերազմը կարող է դադարել, երբ բանակցային առաջընթաց լինի։

Իրանի բարձրաստիճան հոգևոր իշխանությունը Իսրայելին անվանում է սիոնիստական ռեժիմ։ Այսպիսով ընդգծում է, որ Իսրայել պետությանը դեմ չէ, այլ դեմ է նրա իշխանության ուղղվածությանը, վարած քաղաքականությանը։ Այստեղ քողարկված ակնարկ կա, թե եթե Իսրայելը հրաժարվի սիոնիստական որոշ գաղափարներից, ապա Իրանի դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ կփոխվի։

Իսրայելի իշխանությունների՝ Իրանի նկատմամբ վերաբերմունքում այսպիսի հատվածական, պայմանական շեշտադրումներ չկան։ Սակայն ակնհայտ է, որ եթե վաղն այլ իշխանություն հաստատվի Իրանում, և Իրանն այլ քաղաքականություն վարի, այլ քաղաքակրթական արժեքներով առաջնորդի, տարածաշրջանային այլ հավակնություններ ունենա, ապա Իսրայելի դիրքորոշումն այս երկրի նկատմամբ կարող է փոխվել։

Ոչ վաղ անցյալում, նախքան Իսլամական հեղափոխությունը, Իրանն ԱՄՆ դաշնակիցն էր, երկրի ղեկավարը շահն էր, քաղաքական, քաղաքացիական ազատությունները լայն էին, քան ներկայում։ Իրանում կան ժողովրդավարության ջատագովներ, շահի կողմնակիցներ, որոնք արժեքային հակասություններ ունեն Իրանի ներկայիս իշխանությունների հետ։ Ենթադրելի է, որ Իրանում շահական միապետության վերականգնման, շահի ժառանգորդին գահին վերադարձի պարագայում ԱՄՆ-Իրան հարաբերությունները կրկին կարող են դաշնակցային դառնալ։ Հետևապես՝ կփոխվի նաև Իսրայելի վերաբերմունքն Իրանի նկատմամբ ու կոնֆլիկտը կվերանա։

Այս վերացարկումները հիմք են տալիս ենթադրելու, որ եթե Իսրայելում կամ Իրանում կամ երկուսում միաժամանակ իշխանափոխություն լինի, հաստատվեն այլ գաղափար, արժեքներ դավանող իշխանություններ, ապա այս կոնֆլիկտը կմարի։

Կարճ ասած՝ պատերազմը կդադարի երբ ԱՄՆ-ը կբավարարի իր հավակնություններն Իրանի հետ կապված կամ կհրաժարվի դրանցից։ Այս պարզ բանը գիտակցում են գրեթե բոլորը։ Պատկերավոր ասած՝ խաղաղության բանալին ԱՄՆ գրպանում է, թեև խաղաղության հասնելու ուղիները շատ են։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը