Երբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը
copy image url

Երբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը

Ներքին 3 տարի առաջ - 19:09 25-02-2022
Այն պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ն և ԵՄ երկրներն արդեն կիրառում են ՌԴ-ի դեմ, կարող են արդյունք տալ տարիների ընթացքում։ Սակայն դրանք պատերազմի ընթացքի վրա էապես չեն ազդում։ Առաջին օրերի ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ ուկրաինացիները դժվարանում են պաշտպանվել, և ռուսական բանակը կարողանում է նոր տարածքներ զավթել։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ուկրաինացիներին հասցեագրված ուղերձում նշում է, որ «Մենք միայնակ ենք պաշտպանում մեր երկիրը: Աշխարհի հզոր ուժերը հեռվից նայում են»: Արևմուտքն, իրոք, ունի պատերազմի ընթացքի վրա ազդեցիկ գործիքներ, բայց ինչպես երևում է՝ ուկրաինացիները հույս չունեն, թե դրանք կկիրառվեն։

Արևմուտքում բազմիցս են ակնարկել, որ կարող են ՌԴ-ին անջատել SWIFT համակարգից։ Սա իրական պատժամիջոց է, որի կիրառման դեպքում ՌԴ-ն հաշված օրերի ընթացքում կհայտնվի ծանր տնտեսական իրավիճակում ու կհանձնվի։ Սակայն SWIFT համակարգից անջատումը կարող է հարվածել նաև այն երկրների շահերին, որոնք խոշոր ներդրումներ ունեն ՌԴ-ում։ Եվ նրանք իրենց ներդրումները պաշտպանելու համար, ամենայն հավանականությամբ, վետո կկիրառեն SWIFT-ի հարցում։ Ավելին, ենթադրելի է, որ պատերազմից առաջ բանակցություններում ՌԴ-ն որոշ պետություններից արդեն ստացել է հավաստիացում, որ վերջիններս թույլ չեն տա անջատել ՌԴ-ին SWIFT համակարգից։

Պատերազմի ընթացքի վրա նկատելի ազդեցություն կունենա Ուկրաինայի օդային տարածքի փակումը։ Այսինքն՝ ինչպես Հայաստանի օդային տարածքը տրված է Ռուսաստանին, նույնպես Ուկրաինան կարող է իր օդային տարածքն, անվտանգության նկատառումներով, հանձնել ԱՄՆ-ին, որն իրավունք կունենա ոչնչացնելու ցանկացած անցանկալի թիրախ, որը կհայտնվի Ուկրաինայի օդային տարածքում։ Իսկ հաշվի առնելով, որ 5-րդ սերնդի պատերազմում կիրառվում են մեծ թվով ուղղաթիռներ, ինքնաթիռներ, հրթիռներ, ԱԹՍ-ներ և այլն, ապա օդային տարածքը փակելու դեպքում ՌԴ-ն չի կարողանա վարել օդային մարտերը ներկայիս արդյունավետությամբ և կգնա զիջումների։ Այսպիսի զարգացումը քիչ հավանական է, քանի որ այս դեպքում ԱՄՆ-ն կներքաշվի ռազմական գործողությունների մեջ, ինչից ամեն կերպ փորձում են խուսափել ԱՄՆ դեմոկրատ իշխանությունները։

Կան կանխատեսումներ, որ պատերազմը կավարտվի, երբ Ռուսաստանն իրապես կսպառնա Եվրամիության երկրներին։ Երբ այդ սպառնալիքն այնքան շոշափելի կլինի, որ ԵՄ երկրները լրջորեն կմտահոգվեն իրենց անվտանգության համար, ապա ԱՄՆ-ն կպարտավորեցնի եվրոպական գործընկերներին ավելի մեծ գումարներ վճարել միջազգային անվտանգության համար և անվերապահ ճանաչել ամերիկյան դոմինանտությունը անվտանգության հարցում։ Դրանից հետո ԱՄՆ-ն, ԵՄ-ն բանակցությունների միջոցով կկարողանան ավարտել պատերազմը զորքերի կանգնած դիրքերում ու ՌԴ-ից կկորզեն խոստում, որ ՌԴ-ն առաջիկա 99 տարում չի փորձի ծավալվել իր պետական սահմաններից դուրս, մասնավորապես՝ դեպի Եվրոպա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
22:00 Հատուկ կարծիք․ Ընդդիմադիրները ձախողելու են Փաշինյանի իմպիչմենտը
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին