Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 16:46 14-06-2025

Իսրայելը գրոհել է Իրանի Ասադաբադ քաղաքը. զոհվել է 5 մարդ

Իսրայելը գրոհել է Իրանի արեւմտյան Ասադաբադ քաղաքը, զոհվել է 5 մարդ, տեղեկացրել է Tasnim-ը։

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ եւս 7 մարդ վիրավորվել է։

Այս պահին նահանգում անվտանգությունն ապահովված է, եւ որեւէ հատուկ խնդիր չկա, նահանգում տեղակայված զինված ուժերը լիովին պատրաստ են:

Տեղի իշխանությունների տվյալներով՝ ներկայում իսրայելական թշնամու կողմից Նոջեհ ավիաբազայի եւ Սուբաշի ռադարի վրա նոր հարձակումների մասին տեղեկություններ չկան: