Ներքին 1 տարի առաջ - 09:47 12-06-2025

Հայտնի է Ճամբարակում պայթյունի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը. shamshyan.com

Երեկ՝ հունիսի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ՝ Կամո Ցուցուլյանի, Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանի, ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Ստեփան Մարգարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնի պետ Արմենակ Մուրադյանի գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները, Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետների խումբը պարզել են, որ նույն օրը ժամը 08։30-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքի 1-ին շքամուտքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից առաջացել է պայթյուն և փլուզում, որի հետևանքով նույն շենքի բնակիչներ՝ 42-ամյա Գուժ Կարապետյանը, 43-ամյա Հռիփսիմե Ավետիսյանը, 13-ամյա Կարեն Կարապետյանը, 68-ամյա Կարապետ Կարինյանը, 78-ամյա Սվետլանա Մկրտումյանը, 48-ամյա Նաիրա Հարությունյանը, 63-ամյա Անուշ Մարտիրոսյանը, 50-ամյա Անուշ Բաբայանը, 6-ամյա Վաչագան Շահբազյանը , 9-ամյա Կարեն Շահբազյանը և 13-ամյա Անի Խչոյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն, իսկ փլատակների տակից դուրս են բերվել 87-ամյա Ռոզա Վարդանյանի, 89-ամյա Ռոզա Մովսեսյանի, 61-ամյա Հրաչյա Լազարյանի, 76-ամյա Հռիփսիմե Սարգսյանի և 54-ամյա Արթուր Սարգսյանի դիերը:

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին ողբերգական պայթյուն և փլուզում էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 4-րդ շենքում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել: Պայթյուն-փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից