Ներքին 3 տարի առաջ - 11:52 27-11-2022

Պարզվել է Գեղարքունիքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների ինքնությունը. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 26-ին Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչների և ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների կողմից պարզվել է երեկ Գեղարքունիքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով վարորդների և մահացածների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Volkswagen-ը վարել է Վaնաձոր քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Հովսեփ Մուրադխանյանը։

Իսկ BMW-ն վարել է Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ՝ 19-ամյա Վարդան Դանոյանը։ Վթարի հետևանքով BMW-ի վարորդը և նրա ուղևոր՝ նույն գյուղի բնակիչ, 25-ամյա Սարիբեկ Արզումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն, իսկ BMW-ի մյուս ուղևոր՝ Սարուխան գյուղի բնակիչ, 33-ամյա Գարիկ Վռշիկյանը և Volkswagen-ի վարորդ Հ. Մուրադխանյանն ու նրա ուղևորներ՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ, 29-ամյա Սերգեյ Ժամհարյանն ու 31-ամյա Սարգիս Ժամհարյանը տեղում մահացել են։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներից Հ. Մուրադխանյանը և Ս. և Ս. Ժամհարյանները ծառայում էին ՀՀ ՊՆ Ն զորամասում՝ որպես պպայմանագրային զինծառայողներ, իսկ Ս. և Ս. Ժամհարյանները հարազատ եղբայրներ էին։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 01։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ Լիճք գյուղի վարչական տարածքում, բախվել էին BMW և Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել էր, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Մարտունու ԲԿ։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Հրշեջ-փրկարարները BMW մակնիշի ավտոմեքենայից դուրս էին բերել 1, իսկ Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայից՝ 3 քաղաքացու դիերը: Օպերատիվ էին գործել նաև Մարտունու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել, ապա տեղափոխել «Մարտունի» ԲԿ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել