Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:40 11-06-2025

Շոշափելի արդյունքներ կան. Արցախի պետնախարարը ներկայացրեց բնակարանային ծրագրի բարեփոխված տարբերակը

Այն հաջողությունները, որոնք մեր հայրենակիցները սպասում են, չեմ կարող ասել, որ կատարել ենք, բայց որոշակի դրական շոշափելի արդյունքներ ունենք. «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» ներկայացուցիչների մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց խորհրդի անդամներից Նժդեհ Իսկանդարյանը, ով տեղեկացրեց, որ նշանակվել է Արցախի պետնախարար։

Խորհրդը տեղեկացրեց, որ երկու ամսվա ընթացքում ստեղծվել են աշխատանքային խմբեր, իսկ գրացված գլխավոր արդյուքն այն է, որ բնակարանային ծրագրի բարեփոխված տարբերակով ևս 158 բնակավայր ներգրավված է լինելու 4 միլիոնանոց գոտու մեջ։ Հիշեցվեց, որ բռնի տեղահանված արցախցիներին փոխհատուցվող մեկ շնչին հասնող 3 մլն գումարի չափը հնարավոր է եղել դարձնել 4 մլն դրամ։

Նժդեհ Իսկանդարյանը նշեց, որ Կոտայքի, Արագածոտնի, Արարատի մարզերը ևս ներառվել են այդ 4 միլիոնանոց գոտու մեջ։ «Այդ մարզերում ապրում է 13,207 արցախցի։ Մի քանի քաղաքներ թվարկեմ, որոնք արդեն մտնում են ծրագրի մեջ՝ Չարենցավան, Բյուրեղավան, ցավոք սրտի՝ Աբովյանը ներգրավված չէ, Արարատ, Ապարան, Էջմիածին, Մեծամոր»,-ասաց նա։

Իսկանդարյանը տեղեկացրեց, որ լուծվել է Արցախից զոհվածներ ունեցող ընտանիքների տների հիփոթեքների հետ կապված խնդիրը։ «Խոսքը 82 ընտանիքի մասին է, որոնց բնակարանային վարկերն Արցախի Հանրապետությունն էր վճարում։ Բանակցությունների արդյունքում հասել ենք նրան, որ այդ ծարգիրն իր ուսերին է վերցնելու ՀՀ կառավարությունը»։

Նշվեց, որ բնականային ծրագրի շրջանակներում նաև այն ընտանիքներին, որոնք ցանկություն ունեն կառուցապատում իրականացնելու, թույլտվություն լինելու է՝ կառավարության կողմից վերահսկողությամբ․ «Այսինքն՝ այդ սերտիֆիկատներով կարող են կառուցապատում սկսել»։

Բացի այդ, հիփոթեքի հետ կապված նախկինում արցախցիներին սերտիֆիկատով հնարավորություն էր տրվում վճարումները կատարել 10 տարի ժամկետով, իսկ այժմ այդ թույլտվությունը լինելու է 20 տարի ժամկետով։

Իսկանդարյանը նշեց, որ 40 հազար դրամների աջակցության հարցում դեռ չեն կարողացել համաձայնության հասնել։

«Քաղաքացիություն ստանալու հետ կապված լրջագույն խնդիրներ կան, որոնք դեռ լուծված չեն։ Ընդունվել են աշխատակիցներ՝ գործընթացն արագացնելու համար, բայց միևնույն ժամանակ՝ այն տևելու է 1.5-2 ամիս, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնելու։ Եթե նույնիսկ մարդիկ հավաստագրեր ստանան, դրանք իրացնելու համար բավական ժամանակ է անհրաժեշտ լինելու։ Առնվազն 4–5 ամիս պետք կլինի, որպեսզի բնակարանային ծրագրով ապահովվեն։ Սա լրջագույն խնդիր է։ Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք»,- ասաց նա։

Ի դեպ՝ Իսկանդարյանը նշեց, որ ակցիաները շարունակվելու են։ «Խորհուրդը հանդես է գալիս ոչ միայն արցախցիների սոցիալական խնդիրներով։ Այն ունի 12 կետ. առաջինը՝ արցախցիների հավաքական վերադարձն է, գերիների վերադարձն է։ Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք դեռ լուծված չեն, և խորհուրդը իր դիրքորոշումը չի փոխել»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին