Ուղիղ եթեր
Սպորտ 1 տարի առաջ - 13:44 11-06-2025

Կամո Ունանյանը 5-րդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Հունիսի 6-8-ը Խորվաթիայի Վարազդին քաղաքում կայացել է օլիմպիական կարատեի 4 պաշտոնական ոճերից մեկի՝ շիտորյու մարզաձևի Աշխարհի առաջնությունը, հայտնում են Հայաստանի կարատեի միության լրատվականից։

Այս տարի մրցաշարը համախմբել էր 35 երկրի ուժեղագույն մարզիկներին։ Հայաստանը ներկայացնում էր սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը։

Մրցելով Սլովակիայի, Խորվաթիայի, Բելգիայի մարզիկների դեմ՝ Ունանյանը յուրաքանչյուր մենամարտում արձանագրեց հաղթանակ։ Եզրափակչում հայ մարզիկը պայքարեց Ռումինիայի ներկայացուցչի դեմ և շիտորյու վարկածով դարձավ աշխարհի չեմպիոն։ Թեպետ մարտն ավարտվեց 3:0 հաշվով հօգուտ Ունանյանի, այն բավականին լարված էր՝ հատկապես մրցավարական որոշումների պատճառով։

«Չնայած նրան, որ 3:0 հաշվով հաղթանակ գրանցեցի, եզրափակչի մենամարտը շատ բարդ էր։ Ռումինացի մարզչական դատավորները և պաշտոնյաները տարբեր ձևերով փորձում էին ապահովել հաղթանակ իրենց մարզիկի համար», - նշել է Ունանյանը։

Մրցաշարի լուրջ մարտահրավերները հաղթահարելուն զուգահեռ Կամո Ունանյանը ստիպված է եղել հաղթահարել նաև առողջական խնդիրները (3 ամիս առաջ նա ենթարկվել էր ողնաշարի վիրահատության)։ Եզրափակչի օրը անտանելի սուր ցավեր է ունեցել, և բժիշկների օգնությամբ հաղթահարելով կարողացել է պատվով ավարտել մենամարտը։

«Երբ արդեն դուրս էի եկել եզրափակիչ, մեջքիս ցավերը շատ ուժեղ էին։ քանի որ եզրափակիչը երեկոյան էր, բժիշկների օգնությամբ կարողացա դիմակայել և հաղթել»,- պատմել է աշխարհի հնգակի չեմպիոնը։

Հիշեցնենք, որ Կամոն տարիներ առաջ առաջնություններից մեկի ժամանակ մեջքի լուրջ վնասվածք էր ստացել և վերջին տարիներին պարբերաբար բուժում է ստանում տարբեր երկրներում։ Իսկ բոլորովին վերջերս էլ 4-րդ անգամ ենթարկվեց ողնաշարի լուրջ վիրահատության։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը