Իրանը և ՌԴ-ն դեռ զսպում են Ալիևին. ինչ սպասել Նախիջևանի զորավարժություններից
copy image url

Իրանը և ՌԴ-ն դեռ զսպում են Ալիևին. ինչ սպասել Նախիջևանի զորավարժություններից

Արտաքին Խոսք 1 օր առաջ - 22:23 10-06-2025
Այսօր Նախիջևանում անցկացվեցին Ադրբեջան-Թուրքիա հերթական համատեղ զորավարժությունները։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Կարեն Իգիթյանի հետ, ով պարզաբանեց այս զորավարժությունների նպատակը և հնարավոր հետևանքները։

«Մի կողմից, իհարկե, սա հերթական զորավարժություն է։ Մենք գիտենք, որ Թուրքիան և Ադրբեջանը հետևողական և համակարգված կերպով իրականացնում են համատեղ զորավարժություններ։ Եթե ճիշտ եմ հիշում, այս ամսվա ընթացքում սա արդեն երրորդ զորավարժությունն է։ Պետք է նայենք՝ որտեղ են դրանք անցկացվում։ Այս զորավարժությունները տեղի են ունենում Արցախի օկուպացված տարածքներում, Նախիջևանում, ինչպես նաև՝ Թուրքիայի հետ համատեղ։ Ու՞մ դեմ է ուղղված այս ամենը։ Բնականաբար՝ Հայաստանի։ Երկու բանակ հայտարարում են, որ պատրաստվում են համատեղ գործողությունների, և դա անում են Հայաստանի սահմանների հարևանությամբ։ Սա ուղերձ է Հայաստանին, բայց չպետք է խաբվենք՝ երբեմն ուղերձը միայն ուղերձ չէ, այլ նաև՝ ռազմական պատրաստություն։ Այսինքն՝ մի կողմից ասում են՝ կատարեք մեր պահանջները, հակառակ դեպքում պատերազմ կլինի, իսկ մյուս կողմից՝ իրենք արդեն իսկ պատրաստվում են այդ պատերազմին»,- նշեց քաղաքագետը։

Իգիթյանի խոսքով՝ այս պահին Ադրբեջանին զսպում են միայն արտաքին գործոնները։

«Մի կողմից՝ սա վախեցնելու միջոց է, մյուս կողմից՝ իրական պատերազմի նախապատրաստություն։ Ադրբեջանը և Թուրքիան արդեն պատրաստ են, սակայն խուսափում են ռիսկի դիմելուց։ Այդ ռիսկը կապված է Իրանի, Ռուսաստանի և մյուս ուժերի արձագանքի հետ։ Այս պահին հենց այդ արտաքին զսպող գործոններն են, որ իրենց պահում են զգուշավորության մեջ։ Բայց այդ գործոններն էլ կարող են ժամանակի ընթացքում չեզոքանալ»,- եզրափակեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

14:01 Աշոտ Փաշինյանը հրաժարվել է ընտանիքից․ նա հայտարարագիր էլ չի ներկայացրել
11:15 Մայրը խեղդամահ է արել 5-ամյա դստերը
18:17 Գնա դերասանություն արա, Աշոտին տիրություն արա․ հիմա էլ աղանդավոր դերասանուհի՞ն է եկեղեցին թիրախավորում
16:50 Քամիները Պոլսից են փչում․ Փաշինյանը Էրդողանի թեկնածուի՞ն է ուզում կաթողիկոս կարգել
10:38 Փրկարարները փլատակներից դուրս բերեցին ևս մեկ դի․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
17:10 Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ազատման օրը փախել է երկրից
13:26 Լիլիթ Աղեկյանին նշանակել են Գյումրիի քաղաքապետի խորհրդական
17:30 Դեկանի ժ/պ-ն ուսուցիչներին անվանել է «թափթփուկներ»․ դասախոսների բաց նամակը Ժաննա Անդրեասյանին
10:25 Աղջկան ուժով մեքենա են նստեցրել` փորձելով բուժման տանել թմրամոլության կախվածությունից
14:20 Քահանաների կուսությամբ զբաղվելու փոխարեն բեռնափոխադրման խնդիրը լուծե՛ք․ բեռնատարի վարորդ