Ուղիղ եթեր
Արտաքին 2 ամիս առաջ - 23:10 06-03-2026

Իրանը հայտարարել է, որ պատասխանատվություն չի կրում Նախիջևանի վրա ԱԹՍ-ների հարձակման համար

Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին մեկնաբանել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքի միջադեպը և հայտարարել, որ Թեհրանը կապի մեջ է Ադրբեջանի հետ և արդեն պարզաբանել է, որ որևէ պատասխանատվություն չի կրում կատարվածի համար։

«Իրանական կողմը սերտ կապի մեջ է ադրբեջանցի գործընկերների հետ և նրանց բացատրել է, որ որևէ պատասխանատվություն չի կրում հարձակման համար։ Մենք հետաքննում ենք միջադեպը և մեր արդյունքների մասին կտեղեկացնենք մեր ադրբեջանցի ընկերներին»,- France24-ի եթերում ասել է Մաջիդ Թախտ-Ռավանչին։

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Իրանի տարածքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են իրականացվել, որի հետևանքով վիրավորվել է չորս մարդ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հանրապետության զինված ուժերին հանձնարարվել է «պատասխան միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ»։

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, իր հերթին, հերքել էր Նախիջևանում կատարվածի վերաբերյալ Թեհրանի մասնակցությունը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի