Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:25 09-06-2025

Ինչո՞ւ է Հայաստանում բրուցելոզը տարածվում․ պարզաբանում է առողջապահության փորձագետը

Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի 3 բնակչի մոտ բրուցելոզ է ախտորոշվել, այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով բրուցելոզի ախտորոշման դեպքերին, նշեց այս հիվանդության տարածման պատճառները․ «Բրուցելոզի վարակի տարածման խնդիրները գալիս են կաթից, լավ չեփած և չսառեցված մսից։ Եվ ցավոք սրտի՝ վատ գյուղատնտեսությունից»։

Նրա խոսքով՝ քանի դեռ պետական մարմինների հսկողությունը լիարժեք չէ, բնականաբար, բրուցելոզը և մնացած նմանատիպ վարակները կարող են արդիական լինել։

«Ինչ վերաբերում է հիվանդության մասին տեղեկությանը, ապա, եթե մենք պաշտոնական տեղեկատվությունը Առողջապահության նախարարությունից, Հիվանդությունների վերահսկման կանխարգելման կենտրոնից ստանում ենք ուշացած, ապա խնդիրներ են առաջանում»,- ասաց նա։

Փորձագետը նաև ընդգծեց, որ քանի դեռ ունենք վերահսկողության պակաս գյուղատնտեսությունում, հատկապես՝ անասնաբուժների պակաս, ապա լինելու է այսպիսի վիճակ։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված