Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 18:19 07-06-2025

Ինչու Վրաստանի գյուղատնտեսության նախարարը չժամանեց Երևան. պարզաբանում

Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին հունիսի 6-ին պետք է մեկներ Երևան, սակայն այցը չեղարկվեց։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Հայկական կողմը նախատեսում էր Սոնղուլաշվիլիի հետ քննարկել Վրաստանի տարածքով հայկական խմիչքների արտահանման հետ կապված խնդիրները։ Խնդիրը տարանցման ուշացումն է՝ պայմանավորված ապրանքների ստուգմամբ, որի կապակցությամբ բողոքի ցույցեր են անցկացվել Երևանում Վրաստանի դեսպանատան մոտ։

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը՝ հղում անելով երկրի էկոնոմիկայի նախարարությանը, հայտնել է, որ երեկ՝ հունիսի 5-ին, վրացական կողմը անձամբ կապ է հաստատել գերատեսչության ղեկավար Գևորգ Պապոյանի հետ, «ներողություն խնդրել» և հայտնել, որ այցը չի կայանա նախարարի խիտ գրաֆիկի պատճառով։

Վրաստանյան «Ազատություն» ռադիոկայանին Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունից հայտնել են, որ Սոնղուլաշվիլին պլանավորում էր ժամանել Երևան՝ մասնակցելու Վրաստանի մշակույթի օրերին և այցի ընթացքում Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ քննարկելու համագործակցության տարբեր բնագավառներ, սակայն այցը ստիպված է չեղարկել Ֆրանսիայում նախատեսված բարձր մակարդակի նախարարական հանդիպմանը մասնակցելու պատճառով։ Իր փոխարեն, գերատեսչության ղեկավարի տեղակալը մեկնել է Երևան Մշակույթի օրերին մասնակցելու համար։

Հունիսի 5-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, որ վրացական մաքսատանը կանգնեցված 52 բեռնատարներ, որոնք տեղափոխում էին հայկական կոնյակ, ստացել են Վրաստանի սահմանը հատելու և Ռուսաստան մուտք գործելու թույլտվություն, չնայած 72 բեռնատար դեռևս մնում է Վրաստանի տարածքում։ Հենց սա է այն հարցը, որը Պապոյանը նախատեսում էր քննարկել Սոնղուլաշվիլիի հետ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում