Սրբազանը փողոց դուրս կգա, կաթողիկոսի հարցում վճռական են, ի՞նչու է Բաբայանը դիմել քննչական․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական հրահանգով՝ ուժայինները վերից վար փորփրում են 4 կանանց կյանքը: Խոսքը Աննա Գրիգորյանի, Թագուհի Թովմասյանի, Ագնեսա Խամոյանի եւ Քրիստինե Վարդանյանի մասին է: Ուժային կառույցները քաղաքական հրահանգ են ստացել ակտիվ այս քառյակի նկատմամբ ամեն գնով քրեական վարույթներ հարուցել: Օպերատիվ աշխատակիցները հետեւում են նրանց, փորփրում անցյալը, ընտանիքի անդամներին, բարեկամներին, որ ինչ-որ «թեմաներ գտնեն»:

Օրաթերթը նաև գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի կողմից համակարգում կադրային ջարդը շարունակվում է։ Մարտի 20-ին կոմիտեի նախագահ նշանակված Արթուր Նահապետյանը ապրիլ ամսից մինչեւ հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնից ազատել է վարչության մոտ 5 պետի. 10 քննիչի։ Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական կայքում 12 պաշտոնյաների ազատման հրամանները պաշտոնապես հրապարակվել են, սակայն նրանց թիվը ավելի շատ է, ու «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ կադրային ջարդը համակարգի ներսում դեռ շարոունակվում է։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նպատակ ունի առաջիկայում փողոցում պայքարի նոր փուլ սկսել: Բագրատ Սրբազանն ու իր թիմակիցներն այս ժամանակահատվածում կոնկրետ պլաններ են գծում՝ հայրենի իշխանությունների հրաժարականի պահանջով:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը մայիսի վերջին դիմել է Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրները կցկտուր տեղեկություններ ունեին Բաբայանի դիմումի վերաբերյալ, միայն նշեցին, որ այն վերաբերում է որոշ անձանց եւ 98-ի դեկտեմբերի 10-ին 7 կրակոցով սպանված պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունու գործին։ Քննչական կոմիտեից հաստատեցին հաղորդման վերաբերյալ մեր տեղեկությունը՝ այլ մանրամասներ չներկայացնելով․ «Ստացել ենք հաղորդումը, իրականացնում ենք վարույթային գործողություններ»։

Օրաթերթը նաև գրում է. Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում, եւ ՔՊ-ում խոսում են, որ նա «զադնի չի դնելու» այնքան ժամանակ, քանի դեռ Գարեգին Բ-ն ինքնակամ չի հեռացել։ Որոշել է ամենօրյա ռեժիմով շարունակել եկեղեցու սպասավորներին թիրախավորող գրառումները: Մանավանդ տեսավ, որ եկեղեցին համարժեք քայլեր չի ձեռնարկում: Եթե շանտաժով չհասնի ուզածին, կարող է գործնական այլ քայլերի անցնել։ Իշխանական թիմում խոսում են, որ հոգեւոր սպասավորներից ոմանց դեմ կոմպրոմատներ ունեն, անգամ՝ տեսանյութեր, եւ չեն խորշի դրանք հրապարակելուց։ Թեև չի բացառվում, որ ոչ մի կոմպրոմատ էլ չկա, սովորության համաձայն՝ մոնտաժված տեսանյութերով եւ ֆեյք ինֆորմացիաներ տարածեն, իսկ հիմա փորձում են այդ լուրերով «վախ տարածել»։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել