Ներքին 1 տարի առաջ - 19:30 05-06-2025

Հայկակ Արշամյանն ազատվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն ազատվել է պաշտոնից:

«Ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամում գործադիր տնօրենի իմ պաշտոնավարումը՝ դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ:

Շնորհակալություն եմ հայտնում Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ, Հիմնադրամի միջազգային ցանցի գործընկերներին, նվիրատուներին, գործընկեր կազմակերպություններին և անհատներին, և իհարկե Հիմնադրամի աշխատակազմին՝ արդյունավետ համագործակցային և նվիրական աշխատանքի համար:
Վստահ եմ, որ աշխարհասփյուռ հայությունը կշարունակի աջակցել մեր հայրենիքի կենսական նշանակություն ունեցող բոլոր ծրագրերին»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուդապեշտ)։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»