Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 21:51 17-11-2023

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Քեզ համար, Հայաստան» հեռուստամարաթոնը կկայանա նոյեմբերի 23-ին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2023-ի հեռուստամարաթոնը կկայանա նոյեմբերի 23-ին, այն կկրի «Քեզ համար, Հայաստան» խորագիրը և կցուցադրվի նույն օրվա ժամը 22:00-ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հիմնադրամը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Ձեր նվիրաբերությամբ միացե՛ք և աջակցե՛ք Հիմնադրամի մարդասիրական ծրագրերին՝ նպաստելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հրատապ խնդիրների լուծմանը։

Ձեր մասնակցությունը զգալի փոփոխություն կբերի տեղահանված մեր հայրենակիցների կենսապայմանների բարելավման հարցում:
Ձեր նվիրաբերությունները կարող եք կատարել մեր առցանց հարթակում՝ www.himnadram.org/hy/donate»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան

Ձեզ գուցե հետաքրքրի