Ներքին 1 տարի առաջ - 18:46 05-06-2025

ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «AKNEYE կտավների» ցուցադրությունը

Մայիսի 31-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «AKNEYE կտավների» ցուցադրությունը:

AKNEYE-ը ներկաներին ծանոթացրել է նախագծի նոր կոնցեպտին: Ցուցադրվել են 4 փորձառու AKNEYE արվեստագետների աշխատանքներ՝ ստեղծված դասական նկարչական տեխնիկայի և ժամանակակից թվային մոտեցումների համադրմամբ։

Սրահում ներկայացվել են Նարեկ Գյուլումյանի, Անահիտ Մարգարյանի, Էդմոն Հարիկյանի և Ռաֆայել Ներսեսյանի արվեստի գործերը՝ յուրաքանչյուրն իր ուրույն ոճով և հայեցակետով:

Արտիստներից Անահիտ Մարգարյանը խոսել է մտահաղացման և դրա իրագործման մասին. «Շատ երջանիկ եմ, որ ընդգրկվել եմ AKNEYE-ի այս նոր կոնցեպտում: Կոնցեպտն իրենից ենթադրում է նոր կրեատիվ լուծումներ ու արտիստին տեղ է տալիս ավելի շատ ստեղծագործելու, տարածվելու Ակնի սահմաններից դուրս»:

Անդրադառնալով AKNEYE-ի գործունեությանը՝ նախագծի ղեկավար Հենրիկ Սարգսյանը նշել է. «Akneye-ը չի դադարում ստեղծագործել և չի դադարում զարմացնել: Սա մի նոր, հետաքրքիր հավաքածու է, որն առաջին անգամ հայաստանյան հանրությանն ենք ներկայացնում: Հպարտորեն կարող ենք ասել, որ այս տարիների ընթացքում բրենդին միացել են 130 արտիստներ 30-ից ավել երկրներից. սա մեծ հաջողություն է, որովհետև ի սկզբանե մենք ցանկանում էինք ստեղծել կամուրջներ արտիստների միջև, և այդ կամուրջներն արդեն ստեղծված են»:

Միջոցառումը համախմբել էր արվեստասեր հասարակությանը, ստեղծագործական համայնքի ներկայացուցիչներին և թվային մշակույթով հետաքրքրվածներին։

Միջոցառմանը ներկա ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը պատմել է իր տպավորությունների մասին. «AKNEYE ծրագրին, ինչպես գիտեք, ծնված օրվանից հետևում եմ. շատ ծրագրեր են իրականացրել, միասին աշխատել ենք: Միշտ հրճված եմ եղել և միշտ հավատացել եմ այդ ծրագրին, քանի որ վստահ եմ եղել, որ սա մեծ հաջողությունների է հասնելու, և սա, ինձ թվում է, առաջին փոքրիկ էտապներն են․ մեծ ճանապարհ ունի անցնելու AKNEYE-ը»:

Ցուցադրության հիմնական ուղերձը հետևյալն էր՝ արվեստը սահմաններ չունի: «AKNEYE կտավներ» հավաքածուի ստեղծմամբ AKNEYE-ը բացել է ժամանակակից արվեստի նոր էջ՝ խթանելով համագործակցությունն արվեստագետների, տեխնոլոգիական միջավայրի և համայնքի միջև։ Մեկ ամիս շարունակ այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու ցուցադրված նմուշներին Երևանի ftNFT ֆիջիթալ սփեյսում:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի