Ներքին 1 տարի առաջ - 12:31 03-04-2025

ftNFT ֆիջիթալ սփեյսում կայացել է YoVoice Coffee Rave-ը

Ս.թ. մարտի 30-ին Երևանի ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել YoVoice Coffee Rave-ը:

YoHealth հավելվածի միջոցով 1000 քայլ հավաքելով՝ այցելուները հնարավորություն են ունեցել մասնակցելու ռեյվի, վայելելու Vahagn M.-ի և Margott-ի երաժշտությունն ու Ground Zero-ի «specialty» սուրճը:

Ֆիջիթալ սփեյսի ղեկավար Լիդիա Պակովան ասել է. «ftNFT ֆիջիթալ սփեյսում անցկացվող այս ֆորմատը, այսինքն՝ ցերեկային coffee rave-ը՝ YoVoice-ը, տարբերվում է նրանով, որ մեզ մոտ այն ուղեկցվում է արվեստի յուրօրինակ գործերով: Այսօր մեզ մոտ ցուցադրված են Արման Օհանյանի աշխատանքները՝ փսիխոռեալիստիկ ժանրում»:

«Այսօր ցուցադրվում է իմ՝ «Շիզոֆրենիայի» շարքից մի հատված: Ինձ հետաքրքրեց գաղափարը ժամանակակից վայրում ժամանակակից իվենթի հետ մեկտեղել իմ ժամանակակից ստեղծագործությունները: ftNFT-ի հետ ծանոթ եմ արդեն բավական երկար. հետաքրքիր է իր ամբողջ կոնցեպտով: Ես արդեն ի դեպ ունեմ իմ երեք ակնուլունքները:

Հետաքրքիր է. դասական գեղանկարչությունից տեղափոխություն է նոր 21-22-րդ դարի նոր բան», - իր խոսքում նշել է նկարիչ Արման Օհանյանը:

YoHealth-ի մարքեթինգային նախագծերի համակարգող Միքայել Վեքիլյանը խոսել է YoHealth-ի նոր YoBlog-ի մասին, որտեղ կարելի է ոչ միայն վարել բլոգ՝ նկարներով, տեսանյութերով և հոդվածներով, այլև մոնետիզացնել դիտումները և ստանալ FTN-ներ որպես պարգևատրում: «Մենք փորձում ենք YoHealth-ը քայլ առ քայլ զարգացնել ու այս պահի դրությամբ ներմուծում ենք մի բավականին մեծ հատված, որը կոչվելու է YoBlog՝ հայկական սոցիալական պլատֆորմ, ինչը YoHealth-ը դարձնում է «super app»:

Ground Zero-ի բար մենեջեր Եվա Մալխասյանն անդրադարձել է ftNFT-ի հետ գործակցությանը. «Վերջերս Դուբայում տեղի ունեցավ նմանատիպ մեծ ռեյվ, որի ժամանակ սուրճը համադրվեց մյուզիքի և ftNFT-ի հետ: Եվ քանի որ ftNFT-ն միշտ Հայաստան փորձել է բերել նորարարություններ, որոնք ներկայիս երիտասարդներին կհետաքրքրեն, փորձեցինք մենք նույնպես նմանատիպ բան ստեղծել: Որոշեցինք արվեստը և սուրճը համադրել, ինչը, ինձ թվում է, բոլորին դուր է եկել, ու շարունակելու ենք նույն կոնցեպտով»:

YoVoice-ը երաժշտության, արվեստի, այդ թվում՝ թվային, ինչպես նաև էներգիա հաղորդող սուրճի համադրություն է:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը