Ներքին 1 տարի առաջ - 18:27 05-06-2025

Պատրաստ ենք աջակցել հայտարարագրումը բոյկոտող քաղաքացիներին. Նաիրի Սարգսյան

ՀՀ-ում ավելի քան 860,000 քաղաքացուց միայն 54,000-ն է լրացրել հայտարարագիր։ Մոտ 806,000 մարդ բոյկոտում և մերժում է հայտարարագրման համակարգը։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Այս պարտադրված օրենքը ոչ թե թափանցիկության, այլ վախի ու ճնշման գործիք է, որը հանգեցնում է հարկային տեռորի և չհարկվող եկամուտների հարկման։

Վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր ենք ստացել, որ պետական համակարգի աշխատողներին ստիպում են հայտարարագիր լրացնել՝ նրանց համար սահմանելով վերջնաժամկետներ և վախեցնելով տարբեր հետևանքներով։

Հարգելի քաղաքացիներ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը շարունակում է «Դեմ եմ հայտարարագրմանը» ակցիան։ Մենք լիակատար աջակցություն ենք հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս հարցում բախվում են սպառնալիքների, հարկադրանքի կամ աշխատանքից հեռացման վտանգի։
Մենք պատրաստ ենք օգնել և աջակցել ձեզ՝ ինչպես դատական ատյաններում, այնպես էլ մյուս համապատասխան կառույցներում։

Վստահեցնում ենք՝ միահամուռ ջանքերի շնորհիվ հասնելու ենք այս անհեթեթ օրենքի չեղարկմանը։
Սիրելի քաղաքացիներ, չվախենաք, չհանձնվեք, չընկրկեք։

Լրացուցիչ հարցերի կամ անվճար խորհրդատվության համար կարող եք զանգահարել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության խորհրդատվական հեռախոսահամարներով․
Համապետական և Երևան
011 65 96 96
043 09 00 07
043 00 30 60
098 11 83 21
Գյումրի
098 08 85 58»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան