Ուղիղ եթեր
Ավելին 1 տարի առաջ - 09:45 05-06-2025

Աղետի նախանշան. «աշխարհի վերջի ձուկը» դուրս է եկել ափ

Ավստրալիայի ափին հայտնաբերվել է թիավարող հազվագյուտ ձուկ, որը որոշ մշակույթներում հայտնի է որպես «աշխարհի վերջի ձուկ» և համարվում է բնական աղետների նախանշան։

Այս ծովային հսկաները սովորաբար ապրում են մինչև 500 մետր խորության վրա և շատ հազվադեպ են հանդիպում մարդկանց։ Այնուամենայնիվ, որոշակի ժամանակահատվածներում նրանք դուրս են գալիս ջրի մակերես, ինչն էլ հուշում է երևույթի ոչ պատահական լինելու մասին։

Հայտնաբերված ձուկը կշռում է ավելի քան 400 կիլոգրամ, իսկ դրա երկարությունը հասնում է 9 մետրի։